Ցավոք, շատ դեպքերում իշխանական օղակներից է գալիս թշնամանքը․ ՀՌՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լրատվամիջոցների նկատմամբ թշնամանքը բխում է իշխանություններից։ Այսօր ԱԺ-ում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ արձագանքելով իմքայլական պատգամավոր Ծովինար Վարդանյանի հայտարարությանը, թե մամուլի կողմից երբեմն հրապարակվում են ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկություններ, և իրենք մտադիր են օրենսդրական կարգավորումներ նախատեսել ու հետաքրքրվել, թե ինչ է մտածում այդ մասին Տիգրան Հակոբյանը։

«Պատերազմի առաջին 20 օրվա ընթացքում բոլոր հեռուստաընկերությունները, բացառությամբ մի հեռարձակվողից, որը պատժվեց դրա համար, անշեղորեն կատարել են այն, ինչ ՀՌՀ-ն ասում էր… Ցավոք, շատ ժամանակ իշխանական օղակներից էր գնում թշնամանք, երբ հեռուստաընկերություններին ասում էին՝ կաշառված եք, դուք մերն եք, մերը չեք»,- հայտարարեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ընդգծելով, որ մամուլի հետ պետք է ընկերություն անել, ոչ թե՝ թշնամանալ. մամուլի հետ պետք է աշխատել, միայն օրենսդրական գործիքներով խնդիրը չի լուծվում:

«Հայաստանում տեղեկատվական քաղաքականության հայեցակարգ մշակված չէ: Ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, ինչն է վնասում մեր ազգային անվտանգությանը, որևէ կանոն չկա, ամեն մեկն իր ձևով է հասկանում:

Լրատվամիջոցն էլ արձանագրում է, որ ինքը ժողովրդավարության գազազած շունն է, պետությունը կարող է ինչ-որ բան թաքցնի, իսկ ինքը չի թաքցնում ու պետք է ինֆորմացիան տարածի։

Թեև շատ է խոսվում է ապատեղեկատվության հեղեղից, բայց շատ քիչ են արձագանքներն ու պատասխանները՝ կարևորելով, որ պետական մարմինները ցուցաբերեն ակտիվություն տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև պարզաբանումներ տալու հարցում,-նշեց ՀՌՀ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում: