Պետական ինստիտուտների արձագանքները դանդաղ են, ժամանակին չեն․ ՀՌՀ նախագահը՝ ապատեղեկատվության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

«Կարևորում եմ պատասխանատու մամուլի գոյությունը: Եթե մոնիթորինգ անենք գործող հեռուստաեթերը, կտեսնենք, որ հեռուստաալիքների 90 տոկոսը առավոտվանից երեկո սարսափ է տարածում, երկրում վիճակը ներկայացնում են ամենածանր գույներով և վկայակոչում են անհայտ աղբյուրներ, ֆեյք տեղեկատվություն: Մեր հանրությունը լսում է իրականության հետ կապ չունեցող ահասարսուռ նորություններ, և այդ սարսափը տեղափոխվում է հասարակության տարբեր շերտեր:

Դուք մեզ առաջարկություններ պետք է անեք, թե օրնեսդրական որ բացերը լրացնենք, որ ունենանք պատասխանատու մամուլ: Ի՞նչ պետք է անի ԱԺ-ն, որ աստիճանաբար կարողանանք մաքրվել այս աղբից»,- այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին:

«Ամենակարևոր խնդիրը, որ կա Հայաստանում, մարդկանց հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանությունն է և ապահովումը, ինչը մենք չենք կարողանում անել՝ տարբեր պատճառներով…

Պատասխանատու մամուլ հասկացություն չկա, ամեն մեկն իր ձևով է դա ընկալում: Մամուլը, բացի իրազեկումից, նաև գումար պետք է աշխատի: Եվ ինչքան օպերատիվ է աշխատում և «դեղին» նյութեր հրապարակում, նրա լսարանն այդքան մեծ է, ցավոք այդ պահանջարկն էլ կա: Ամբողջ աշխարհում կան իրավական, հանրային վերահսկողության և ապարատի ճիշտ աշխատանքներ. մեզ մոտ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ո՛չ երրորդը չկա: Բացի դրանից՝ պետական տարբեր ինստիտուտների արձագանքները դանդաղ են, ժամանակին չեն»,- նշեց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: