Հանրային Հ/Ը-ն ակնհայտ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում անկախ պատգամավորների նկատմամբ․ Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
Բոլորը

«Ինչու գոնե Հանրային հեռուստաընկերության մասով չի հաջողվում նախկին ավանդույթները փոխել»: Այս մասին խորհրդարանում դիմելով ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին՝ նշեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դժգոհելով Հանրային հեռուստաընկերության աշխատանքից:

«Օրինակ՝ կան մարդիկ, որոնք սիրելի են իշխանությունների համար, Հանրային հեռուստաընկերությունն օրումեջ եթեր է տալիս, կան ատելի կամ «սև ցուցակում» գտնվող մարդիկ, որոնք երբեք չեն լուսաբանվում»,- նշեց Թովմասյանը:

Հակոբյանը նկատեց, որ կարծրատիպ է ձևավորվել, թե Հանրային հեռուստաընկերությունը շատ վատ է աշխատում, և խոստացավ Թովմասյանի էլեկտրոնային փոստին ուղարկել հյուրերի, անվանացանկի, թեմաների համեմատականը:

«Հանրային հեռուստաընկերությունն այսօր ամենաազատ, ամենաբազմազան հեռուստաընկերությունն է: Որևէ հեռուստաընկերություն՝ ընդդիմադիր լինի, թե անկախ, այդպիսի մեծ սպեկտր թեմաների՝ գործիչների, քաղաքական, սպորտային, մշակութային, քաղաքացիական, չի տալիս: Խնդրեմ՝ նայեք Պետրոսի հյուրերին: Որ իդեալական չէ, միանշանակ այդպես է, բայց մենք այլ հեռուստաընկերությունների թերությունները չնկատելով՝ ամբողջ մեր ուժը գցում ենք Հանրայինի վրա, որն էականորեն փոփոխել է իր բովանդակությունը: Որ ասում եք՝ չի փոփոխվել, հանենք 10 տարի առաջվա ցանկը, թե ովքեր էին այնտեղ ելույթ ունենում, և այսօր, մեծ տարբերություն կա»,- նշեց Հակոբյանը:

«Հանրայինի խնդիրը քաղաքական բովանդակությունը չէ, մենք միայն շատ ժամանակ սահմանափակվում ենք միայն քաղաքական բովանդակությամբ, բայց այն ուսումնական, կրթական, զարգացնող, մանկական հաղորդումները, հայկական լեզուների պահպանումը այսօր շատ ժամանակ միայն Հանրային հեռուստաընկերությունով է: Պետք է նայել՝ ինչքանով է էֆեկտիվ այդ գումարները ծախսվում, պետք է հասկանալ՝ ինչ բովանդակություն են տալիս սպուտնիկային ալիքներով: Այսինքն՝ Հանրային հեռարձակողը շատ ավելի կարևորագույն խնդիրներ ունի՝ որպես փափուկ ուժ դրսում ներկայանալու, քան հաշվելը՝ էս մարդուն կանչեցին կամ չկանչեցին: Ի վերջո, բազմազանությունը մեկ հեռուստաընկերությամբ չի ապահովվում»,- նշեց ՀՌՀ նախագահը:

«Հանրային  հեռուստաընկերությունն ակնհայտ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում անկախ պատգամավորների նկատմամբ,- արձագանքեց Թովմասյանը,- Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը բացառապես սպասարկում է օրվա իշխանության շահը և իրականացնում է այնպիսի քարոզչություն, որը ձեռնտու է գործող իշխանությանը, և որևէ կարծիք, որը անցանկալի է իշխանության համար, չի հնչում»:

Մանրամասները՝ տեսանյութում: