Բարձրագույն դատական խորհրդի ապագա նախագահի անունը հայտնի է

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր հինգ անդամներից երկուսի թեկնածության հարցում ՀՀ իշխանությունները արդեն իսկ կողմնորոշվել են։ Մեր տեղեկություններով, ԲԴԽ՝ խորհրդարանի կողմից նշանակվելիք անդամներից մեկը լինելու է ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, իսկ մյուսը՝ ՍԴ նախագահի խորհրդական, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

Ինչպես հայտնի է, բարձրագույն դատական խորհուրդը կազմված է լինելու 10 անդամներից, որոնցից 5-ին նշանակելու է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորների կազմից, իսկ մյուս 5-ին ընտրելու է խորհրդարանը։ ԲԴԽ հնգյակներից երեքականները նշանակվելու են հինգ տարի ժամկետով, իսկ երկուսը՝ երեք։

Բարձրագույն դատական խորհրդի՝ ԱԺ կողմից ընտրվելիք անդամների թեկնածուներին առաջադրելու են խմբակցությունները։ Հաշվի առնելով այն փաստը, որ իշխող կոալիցիան՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունի, ակնհայտ է, որ հենց նրանց առաջադրած թեկնածուներն էլ կդառնան ԲԴԽ անդամներ։

Ինչպես հայտնի է, այս տարվա մարտի 23-ին լրանում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի 70 ամյակը, որից հետո նա վայր է դնելու իր լիազորությունները։ Բայց մինչ այդ, նա արդեն նշանակված կլինի ԲԴԽ անդամ, և նույնիսկ այդ կառույցի նախագահ ընտրված կլինի, իսկ ապրիլի 9-ից կսկսի պաշտոնավարել։ Գագիկ Հարությունյանն իր հետ ԲԴԽ կտանի նաև ՀՀ ՍԴ խորհրդական, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանին, որը կլինի ՀՀԿ-ի կողմից առաջադրված մյուս թեկնածուն։

Վահան Հարությունյան