Քոչարյանը ռևանշիստական վրեժխնդրությամբ է գալիս․ իր բարեգութ խոսքերը սին են՝ երբեք չի սիրել ժողովրդին․ Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ

-Պարո՛ն Աղազարյան, Ռոբերտ Քոչարյանին այսօր հարց են տվել, թե գալով իշխանության արդյո՞ք ձեր՝ ներկա իշխանությանը չի պատժելու։ Նա ասում է՝ ինքը համարում է, որ վենդետա պետք է չլինի «Բայց սա չի նշանակում, որ եթե պարզվի՝ եղել է ակնհայտ հանցագործություն երկրի շահերի նկատմամբ, մենք պետք է ասենք՝ ոչինչ, որ 5000 մարդ է զոհվել։ Ամեն ինչ պետք է լինի ոչ թե այնպես, ինչպես արվում էր այս երեք տարվա ընթացքում, այլ օրենքի շրջանակներում»։ Նախ՝ Դուք ինչպե՞ս եք գնահատում Քոչարյանի շանսերը և իշխանական մակարդակում կա՞ մտավախություն, որ Քոչարյանի օրոք վենդետա կլինի՝ ձեր իշխանության և նրա կողմնակիցների նկատմամբ։

-Ցավոք, իրենք հաղթահարելու են յոթ տոկոսը։ Մնացած ժամանակահատվածում ես պետք է անեմ ինձանից կախված ամեն ինչ, որպեսզի իրենք չհաղթահարեն։ Կհաջողվի, թե չի հաջողվի ինձ և մեր թիմին, դա այլ հարց է։ Ինչ վերաբերում է նրա բարեգութ արտահայտություններին, դրանք սին խոսքեր են, որովհետև ինքը երբեք չի սիրել ժողովրդին և ժողովրդի առանձին անհատների՝ առավել ևս, և հետևաբար՝ ինքը վրեժխնդրության նպատակով է գալիս։

-Այսինքն՝ նրա խոսքերը, որ վենդետա չի լինելու, Ձեզ հավատ չե՞ն ներշնչում։

-Ոչ հավատում ենք և ոչ էլ վախենում ենք նրանից առանձնապես։ Բայց ինքը գալիս է վրեժխնդրության նպատակով, որովհետև էն իրողությունները, որ եղան Հայաստանում, երբ ժողովուրդը գրեթե միահամուռ աջակցություն ցուցաբերեց մի ուժի, որը բավականին երիտասարդ էր և իր լիդերը, իսկ մյուս դեպքում ինքը իշխանության էր գալիս ամեն անգամ տոտալ կեղծումների արդյունքում։ Այս երևույթը բավականին դժվար է հոգեբանորեն մարսելը։ Սա ցավեցրել է իրեն։ Եվ հիմա ինքը պիտի ցույց տա, որ էդ ճանապարհը ճիշտ չէր, այլ ճիշտ էր էն մյուս ճանապարհը, որ ճիշտ չէ՝ անպայման կեղծիքով գալ իշխանության։ Հետևաբար՝ ինքը ռևանշիստական վրեժխնդրության էլեմենտներով է գալիս։

-Ռոբերտ Քոչարյանն իր նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական է որակել, թե իբր՝ ձեր իշխանության կողմից պատվիրված էր նկատի ունեն Մարտի 1-ի արյունալի իրադարձությունները, երբ Երևանի կենտրոնում  10 մարդ սպանվեց և նախագահը հենց Քոչարյանն էր։ Ի՞նչ կարող եք ասել՝ սա կարո՞ղ է վենդետայի պատճառ դառնալ, եթե կարողանա ընտրություններում հաջողության հասնել։

-Ուղղակի վենդետայի դաշտը չկա։ Մեր իշխանության որևէ ներկայացուցիչ նախկիններից որևէ մեկի նկատմամբ վենդետա չի արել։ Քրեական գործ կա․․․ Ես հիմա հայտարարում եմ՝ ցանկացած երկրում, այդ թվում՝ նաև Հայաստանում, եթե տեղի է ունենում քաղաքական բնույթի աղմկահարույց սպանություն, և այդ սպանությունը չի բացահայտվում, ուրեմն՝ այդ սպանությունն արել է օրվա իշխանությունը։ «Հոկտեմբերի 27» ունենք, հիմա եթե դուք համարում եք բացահայտված, ուրեմն՝ ամեն ինչ  «օկ» է։

-«Հոկտեմբերի 27»-ի գործը նախկինում չի բացահայտվել, բայց ձեր օրոք էլ այդ գործը տեղից չշարժվեց։

-Մեր օրոք էլ տեղից չշարժվեց գործը, որովհետև մենք տեսնում ենք, որ հեղափոխությունը տեղի է ունեցել պետական կառավարման համակարգերից երկուսում՝ գործադիրում և օրենսդիրում, դատական համակարգում դա տեղի չի ունեցել, բայց շուտով դատական համակարգն էլ մենք էվոլյուցիոն ճանապարհով կբերենք էն սահմանին, որ աշխարհում առաջին դատական համակարգերից մեկն ունենանք։ Այսօր դատական համակարգը անկախ է իշխանություններից, ցավոք սրտի՝ կախված է հին կապերով, էդ էլ ժամանակի ընթացքում կվերացնենք։ «Մարտի 1»-ի հետ կապված կոնկրետ ես որտե՞ղ եմ տեսնում Ռոբերտ Քոչարյանի մեղքը՝ չլինելով դատավոր, մեղքը տեսնում եմ հայտնի «0038» հրամանի մեջ, որով արտոնվեց բանակի ներգրավումը քաղաքական իրադրությանը, որպեսզի կարգուկանոն հաստատվի, բայց խորքային նպատակը հենց կարգուկանոն հաստատելը չէր, այլ այն, որ այդ բանակի՝ փողոցներում լինելու անվան տակ գլխակերները հանգնեն զինվորականների հագուստ և անեն սև գործը, մասնավորապես՝ այն, ինչ-որ տեղի է ունեցել «Մարտի 1»-ին՝ ենթադրաբար։ Դա է եղել իր մեծագույն հանցանքը՝ ըստ իմ գնահատականների։ Այլ օրինակներ էլ կարող ենք բերել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան