Տեռորիստական պետության հե՞տ ենք ուզում դեմարկացիա ու դելիմիտացիա անել․ Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ադրբեջանը տեռորիստական պետություն է, Ադրբեջանը ագրեսոր է… Ադրբեջանը հայատյացությունը դարձրել է պետական գաղափարախսություն… Հիմա հարց՝ մենք տեռորիստական պետության  հետ դեմարկացիա և դելիմիտացիա ենք փորձում անե՞լ: Մենք փորձում ենք անե՞լ ինչ-որ գործընթացներ և անունը դնում ենք՝ եթե չանենք,  տեռրոիստական պետության տեռորիստները, որոնք մտել են ՀՀ տարածք, ուրեմն դուրս չեն գա՞: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:

«Կարծում եմ՝ ինձ հետ ոչ ոք չի վիճի, բայց ո՞նց ենք իրենց հետ առհասարակ ինչ-որ բանակցային գործընթացներ սկսում: Իսկ միգուցե ավելի արդյունավետ է Ադրբեջանի տեռորիստական կեցվածքի վրա դնենք մեր բոլոր ջանքերը: Միգուցե այն պատգամավորները, որոնք հայտարարում են, թե Հայաստանում ադրբեջանական տարածք կա, մի հատ ուշադիր քարտեզն ուսումնասիրեն ու տեսնեն, որ Հայաստանում չկա ադբեջանական տարածք, հակառակը՝ Ադրեբջանի կեսը հայկական տարածք է»,- նշեց Աբովյանը:

Աբովյանը նշեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ տարածք է մտնում ու դիրքավորվում, որովհետև երբեք չի թաքցրել այն ցանկությունը, որ ՀՀ-ն ոչնչացված են ուզում տեսնել: «Ասում են՝ ողջ ՀՀ-ն Ադրբեջանի տարածք է և իրենք վերադառնալու են, գլուխները պատով են տալու:

Ես կոչ եմ անում բոլոր թևերին, որ ուշադիր լինեն հանրային հայտարարություններին: Չկա և չի կարող ՀՀ-ում լինել գեթ մեկ միլիմետր հող, որը հայկական չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում։