Առաջիկայում նախատեսում ենք Հայաստան ուղարկել նոր հրշեջ տեխնիկա. լեհ գործարար

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԱԻ նախարարությունում այսօր հյուընկալվել են Լեհաստանից ժամանած լեհ և հայ բարեգործներ, որոնց ջանքերով արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ծավալուն մարդասիրական օգնություն էր ցուցաբերվել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և Արցախի Հանրապետության բնակչությանը: Իսկ պատվիրակության ղեկավար, Լեհաստանում հրշեջ տեխնիկայի, ավտոմեքենաների և քաղպաշտպանության ոլորտի գույքի արտադրությամբ զբաղվող «Շիբիցկի» ընկերության սեփականատեր Վալդեմար Շիբիցկին ԱԻ նախարարությանն անհատույց տրամադրել է մեծաքանակ գույք-սարքավորումներ. հաղորդում են ՀՀ ԱԻՆ-ից:

ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն ընդունելով հյուրերին՝ իր երախտագիտությունն է հայտնել ցուցաբերած աջակցության համար և վստահեցրել, որ բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը շարունակական կլինեն:

«Ես առաջին անգամ եմ գտնվում այս հրաշալի երկրում և կարծում եմ, որ փոխհամագործակցելու, միմյանց օգնելու հնարավորություններ շատ կան: Այսօրվա հանդիպման շրջանակում կքննարկենք այդ հեռանկարները: Առաջիկայում նախատեսում ենք Հայաստան ուղարկել նոր հրշեջ տեխնիկա»,-նշել է Վալդեմար Շիբիցկին:

Հանդիպման ավարտին Արցախյան պատերազմի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների բնագավառում ցուցաբերած աջակցության համար Վալդեմար Շիբիցկին, Սերգեյ Նացևսկին, Վարուժան Մարտիրոսյանը և Վաղարշակ Ամիրխանյանը ԱԻ նախարարի կողմից պարգևատրվել են «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներով, իսկ ՓԾ տնօրենի կողմից՝ պատվոգրերով: