Խաչատուր Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին ԱԺ բերելը Փաշինյանի խոստման խախտում է. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
Բոլորը

Հատուկ անակնկալներ չունենք, մենք մեր թիմով, մեր ռեսուրսներով գնում ենք ընտրության, բոլորին գիտեք՝ ովքեր կլինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ ցուցակով են գնալու ընտրությունները:

Նա նաև նշեց, որ ԼՀԿ ցուցակում կլինեն նաև ոչ կուսակցության անդամներ. «Մենք միշտ տեղ ենք տվել մարդկանց, որոնք կուսակցական չեն, բայց ինչ-որ ոլորտում ունեն գիտելիքներ, փորձ: Բայց նրանք հիմնականում ոչ հանրային դեմքեր են: Գործարարներ մեր ցուցակում չկան: Չենք էլ ունեցել բանակցություններ»,- ասաց Մարուքյանը:

Դիտարկմանը, որ իշխող ուժի ցուցակում լինելու են գործարարներ, այդ թվում՝ Խաչատուր Սուքիասյանը,  Գուրգեն Արսենյանը, և այդ մասին արդեն հայտարարվել է, Մարուքյանն ասաց. «Ես 5-րդ գումարման խորհրդարանից կարող եմ օրինակներ բերել, որ երբ ընդդիմությունը և քաղհասարակությունը քննադատում էին իշխանություններին, որ գործարարներին բերում եք խորհրդարան, և երկրում բիզնեսը և քաղաքականությունը տարանջատված չեն: Հեղափոխության խոստումներից մեկն էր՝ տարանջատել բիզնեսը և քաղաքականությունը: Եթե գործարարներ բերեն խորհրդարան, դա հեղափոխության խոստումներից ևս մեկի դրժում կլինի և հետընթաց մի քանի ձեռքբերումների փշրանքներից:

Այն ձեռքբերումները, որ եղել են հեղափոխությունից հետո, դրանցից միայն փշրանքներ են մնացել, որովհետև արդեն խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու տարբեր ուժերի կողմերից, փող են տալու ձայնի համար: Ակնհյատ է՝ որ կողմերից կարող են փող բաժանել: Միշտ կարող են փող բաժանել իշխանությունները և այն ուժերը, որոնք անսահմանափակ ռեսուրսներ ունեն: Այս մասով էլ իշխանությունը պետք է ցույց տա՝ ունի՞ կամք՝ թույլ չտալու, որ ընտրակաշառքը տեղ գտնի առաջիկա ընտրություններում»:

Մանրամասները՝ տեսանյութում: