Քոչարյանը և Փաշինյանն ասում են՝ ՀՀ-ն պիտի ՌԴ-ի վասալը մնա․ իսկ ի՞նչ է ուզում մեր ժողովուրդը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է Հայ Կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

-Պարո՛ն Ղուկասյան, Սյունիք և Գեղարքունիք ադրբեջանական ներխուժումը վերացնելուն աջակցելու խնդրանքով ՀՀ-ն դիմեց ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին, սակայն այնտեղից առաջարկեցին Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ստեղծել։ Ինչո՞վ եք բացատրում դաշնակից համարվող սուբյեկտների այս դիրքորոշումը։

-Ռուսաստանն այսօր փորձում է զրոյացնել Մինսկի խմբի օրակարգը, ստեղծելով եռակողմ ֆորմատ` Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան, ճանապարհի բացման շուրջ, սահմանի հաստատման հարցի շուրջ։ Օրակարգը տանում է Մինսկի խմբի տակից, և ինքը մնում է ֆորմատ, որin կարգավորելու որևէ հարց չի մնում։ Սա ռազմավարություն է։ Նիկոլ Փաշինյանն այսօր շահագրգռված է ցույց տալ, որ գերիների հարցում կա առաջընթաց, հակառակ դեպքում՝ ինքը դժվարություն կունենա այսօր լավ ելույթ ունենալ։ Եվ տեսեք՝ ինչ է պատկերն այսօրվա իրականում․ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը հասկանում են, որ ոչ մեկ իրենցից 51 տոկոս չի հավաքելու, հարցումներն էլ են դա ցույց տալիս։ Ռազմավարությունը հետևյալն է՝ գնալ առնվազն երեք շարասյուներով,  որպեսզի երեքը միասին ստանան 51 տոկոս։ ՔՊ-ն իր առաջ խնդիր է դրել հավաքել 40 տոկոս և ունի սատելիտ պրոյեկտներ, որոնք 5-ական տոկոս հավաքելով՝ կձևավորեն այդ 50 տոկոսը և առաջին փուլում հնարավոր կլինի հաղթել։ Ռոբերտ Քոչարյանը մոտենում է  նույն եղանակով, բայց ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» իրենց առաջ խնդիր են դնում հավաքել 30 տոկոս և 10-ական տոկոս՝ «Պատիվ ունեմ» դաշինքը և Գագիկ Ծառուկյանը։ Այս երկու ռազմավարությունները իրար հակադրվում են, գրեթե նույն էլեկտորատի վրա են փորձելու աշխատել։ Ստեղծվում են փոքր պրոյեկտներ, որոնք նպատակ ունեն չկողմնորոշված մարդկանց մոտ ստեղծել շահագրգռվածություն՝ այս կամ այն կուսակցությանը ձայն տալու, որոնք ակնհայտ է՝ որևէ լուրջ ծրագիր չեն կարող ներկայացնել, այդ թվում նաև՝ ռուսական օլիգարխների երեք պրոյեկտ մտնում է այդ առաքելության մեջ։ Իրենց խնդիրն է՝ կրկնել 2007 թվականի էֆեկտը, երբ փոշիացվեց 26 տոկոս ձայն՝ բազմաթիվ կուսակցությունների միջև։

-Այդ ընտրազանգվածի ձայների փոշիացումը ո՞ւմ օգտին է լինելու։

-Իհարկե, դա լինելու է հօգուտ այդ երկու գլխավոր խաղացողների՝ ինչպես իրենք են ասում։ Մի կողմից ձևավորվում են երկու շարասյուններ, որոնք իրար դեմ են պայքարելու, նույն էլեկտորատի վրա են աշխատելու, և ստեղծվելու են 20 պրոյեկտներ, որոնք կփոշիացնեն ձայները և դա ձեռք կտա Ռոբերտ Քոչարյանին և Նիկոլ Փաշինյանին։ 5 տոկոս ձայն չհավաքած ուժի քվեները բաշխվելու են 5 տոկոսը հաղթահարածների միջև, և փաստացի՝ այդ պրոյեկտները աշխատելու են Քորչարյանի և Փաշինյանի համար։

-ՌԴ-ի խաղադրույքն այս ընտրություններում Ձեր նկարագրած ո՞ր բևեռի վրա է լինելու։

-Երկուսն էլ խոսում են, որ ՌԴ-ն պետք է շարունակի մնալ ՌԴ-ի վասալ պետությունը և դրանում է մեր ապահովությունը։ Բոլորի ուղերձները նույնն են։ Երեք տարբեր էլեմենտներ են, բայց երեքն էլ ունեն նույն նպատակը՝ ՀՀ-ն շարունակի մնալ ՌԴ-ի վասալ պետությունը և տեղի ունենա Արցախյան հարցի կարգավորումը այն սկզբունքով, որը ռուս-թուրքական համերաշխության և ռազմական համատեղ գործունեության իմաստով հանդիսանում է դրա գինը։ Իմ ասածում որևէ հակառուսական խոսք չկա, մենք խոսում ենք պետությունների շահերի մասին, ոչ թե հուզական մոտեցում եմ ես ներկայացնում։ Սա իրավիճակի այն բացահայտումն է, որին մենք պետք է բաց աչքերով նայենք՝ առանց հուզական նոտաների և հստակ հասկանանք՝ իսկ մեր ժողովրդին ի՞նչ է հարկավոր, մենք համամի՞տ ենք այդ թեզի հետ, որ միայն ՌԴ-ի վասալի դիրքում գտնվելով և Արցախից հրաժարվելով է ապահովվում մեր անվտանգությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան