Թումոյի ինստալյացիան բացվեց Վենետիկի ճարտարապետական բիենալեում

Լուրեր

01.04.2026 | 11:05
Հինգ վագոն հացահատիկ կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով
01.04.2026 | 10:57
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով
01.04.2026 | 10:49
Ղրիմում Ան-26 ռազմական ինքնաթիռ է կործանվել. 29 մարդ զոհվել է
01.04.2026 | 10:40
Երեխաս գալիս է տուն, ասում է` տնօրենը անվայելուչ բառերով է խոսում դաստիարակների հետ. ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 10:32
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին
01.04.2026 | 10:23
Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցն Ազգերի լիգայում հայտնի է
01.04.2026 | 10:18
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հասել է իր նպատակներին և «շուտով» կդադարեցնի Իրանի վրա հարձակումները
01.04.2026 | 10:10
Հայտնի են ԱԱ-2026-ի բոլոր մասնակիցներն ու խմբերի վերջնական կազմերը
01.04.2026 | 09:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
01.04.2026 | 09:40
Իտալիան 3-րդ անգամ անընդմեջ բաց կթողնի աշխարհի առաջնությունը, ևս 4 եվրոպական հավաքական նվաճել է ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 09:31
Հրապարակվել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը
31.03.2026 | 23:28
Իրանը հերքում է Թուրքիայի ուղղությամբ հրթիռային հարձակումը և կրկին համատեղ հետաքննություն առաջարկում
31.03.2026 | 23:12
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
31.03.2026 | 22:59
Ադրբեջանում ուժեղ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել
31.03.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մայիսի 22-ին Իտալիայի Վենետիկ քաղաքում բացվեց Ճարտարապետության 17-րդ միջազգային ցուցահանդեսը` La Biennale di Venezia-ն: 112 աշխարհահռչակ ճարտարապետական ստուդիաների և արվեստագետների, ինչպես նաև 61 ազգային տաղավարների շարքում Թումոն ևս ներկայացրեց իր ինստալյացիան. տեղեկացնում են Թումո կենտրոնից:

«Ինչպե՞ս ենք մենք ապրելու միասին» խորագիրը կրող Բիենալեի շրջանակներում մասնակիցները վերաիմաստավորել են մարդկային համակեցության ձևերը և մշակել են բնության, քաղաքաշինության ու միմյանց հետ մեր հարաբերությունների տարբեր սցենարներ:

Բիենալեում Թումոյի «Սովորել միասին սովորել» թեմայով ինստալյացիան, որը տեղակայված է ցուցադրության հիմնական սրահում, բացահայտում է ապագայի կրթական միջավայրերն ու կենտրոնների միջազգային ցանցը։ Ինստալյացիայի հիմքում համակարգիչներից ձգվող «կենսալարերն» են, որոնք հնչեցնում են թումոցի պատանիների ձայները Հայաստանից, Արցախից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ուկրանիայից, Ալբանիայից ու Լիբանանից: Իրենց անհատական պատմությունների միջոցով ուսանողները ներկայացնում են Թումոյում իրենց միավորող արժեքները` ընտրության ազատություն, անհատական մոտեցում, թիմային աշխատանք և գործնական ուսումնական փորձառություն: Անցնելով ուսանողական «անտառով» ու դիտելով ինստալյացիայի հոլովակները` ցուցահանդեսի այցելուները կարծես երկխոսության մեջ են մտնում Թումոյի ուսանողների հետ` ծանոթանալով նրանց առօրյային ու երազանքներին: Բացի այս, այցելուները նաև բացահայտում են Թումո շենքերի մոդելները ամբողջ աշխարհից, որոնք մշակվել են այնպիսի հայտնի ճարտարապետների կողմից, ինչպիսիք են Բեռնար Խուրին և Վինի Մաասը:

Բացման օրերի ընթացքում Վենետիկի Բիենալեն արդեն հյուրընկալել է ավելի քան 7000 այցելուի ու 1100 լրագրողի, իսկ առաջիկա վեց ամիսների ընթացքում ակնկալվում է ունենալ ավելի քան 100000 այցելու:

«Մենք պետք է գտնենք հարաբերությունների նոր տեսակ կրթական պրոցեսների և դրանց միջավայրերի համար, – բացման խոսքում ասաց Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը` ավելացնելով, որ ուսանողները պետք է լինեն իրենց կրթական ուղու պատասխանատուները և ունենան այնպիսի ռեսուրսներ ու պայմաններ, որոնք նրանց հնարավորություն կտան բացահայտել իրենց ամբողջ ներուժն ու ընդլայնել դրա սահմանները»:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը, իսկ օգոստոսի 30-ին ժյուրին, որի կազմը գլխավորում է աշխարհահռչակ ճապոնացի ճարտարապետ Կաձույո Սեձիման, կհայտարարի հաղթողներին:

Վենետիկի ճարտարապետական բիենալեն 1895 թվականին հիմնադրված արվեստի բիենալեի մաս է կազմում: 1980 թվականից երկու տարին մեկ անգամ անցկացվող բիենալեի հիմնական նպատակն է առաջարկել հասարակության և տեխնոլոգիական խնդիրների ճարտարապետական լուծումներ:
Հարգելի գործընկերներ, մամուլի հաղորդագրությունն ու նկարները կարող եք ներբեռնել՝ սեղմելով ներքևի կոճակը։