Վանաձորը կհյուրընկալի Հայաստանի պատանի բռնցքամարտիկներին
Մայիսի 26-ին Վանաձորի «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում կմեկնարկի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Առաջնությանը կմասնակցեն Հայաստանի բոլոր մարզերի, Երևանի, ինչպես նաև Արցախի մոտ 200 բռնցքամարտիկ: Իսկ ահա կաշվե ձեռնոցի մեր վարպետներն այժմ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Նրանք պատրաստվում են Փարիզում կայանալիք օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարին: