ԲԴԽ նախկին անդամը պահանջում է գաղտնազերծել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ առկա որևէ փաստաթուղթ․ նա քայլեր է առաջարկել

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԲԴԽ նախկին անդամ, փաստաբան Հայկ Հովհաննիսյանը պահանջում է իշխանություններից դադարեցնել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացումը` ներառյալ այդ հարցով որևէ հանձնաժողովի ստեղծումը և/կամ բանակցություն իրականացնել։

Հովհաննիսյանը հղում անելով ՀՀ Սահմանադրությանը գրել է․ «Սահմանադրության և «Հանրագրերի մասին» օրենքի համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման որևէ գործողության դադարեցման հարցով ներկայացրել եմ կոլեկտիվ ՀԱՆՐԱԳԻՐ, e-petition.am կայքում

Հնգօրյա ժամկետում ՀԱՆՐԱԳԻՐՍ գրանցվելու դեպքում այն կհրապարակվի։

Միանալու մասին` առաջին մեկնաբանությունում։

Ստորև հանրագրի ամբողջական տեքստը և հիմնավորումը.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՒ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

Առաջարկը՝

  • Դադարեցնել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացումը` ներառյալ այդ հարցով որևէ հանձնաժողովի ստեղծումը և/կամ բանակցություն,
  • Գաղտնազերծել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ առկա որևէ փաստաթուղթ և/կամ տեղեկատվություն,
  • Սահմանագծման և սահմանազատման սկզբունքները, նպատակները, ակնկալվող արդյունքներն ու հետևանքները, ինչպես նաև այդ հարցում նոր ձևավորված Կառավարության ռազմավարական ծրագիրը ներկայացնել հանրության, ներառյալ Սփյուռքի լայն քննարկմանը,
  • Հանրային քննարկումների արդյունքներով որոշել տվյալ հարցով գործողություններ իրականացնելու և սահմանագծման ու սահմանազատման հարցը հանրաքվեի դնելու պատմական նպատակահարմարության հարցը։

Հիմնավորումը՝

Ադրբեջանը.

  • 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծել պատերազմ, զավթել է Արցախի զգալի մասը, կտտել և սպանել է հազարավոր հայորդիների, ոչնչացրել և ոչնչացնում է հայկական մշակութային արժեքները, գործել է պատերազմական փաստված հանցագործություններ, այդ թվում` միջազգային ահաբեկչության կիրառմամբ,
  • Փաստացի ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք,
  • Դրսևորում է վայրագություն հայ գերիների վերադարձման հարցում,
  • Շարունակում է չճանաչել և ոտնահարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,
  • Փորձում է ուժի և սպառնալիքի միջոցով հասնել իր կողմից գրաված Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքների բռնակցման օրինականացմանը:

Վերոհիշյալի հետ մեկտեղ.

  • Հայաստանում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ,
  • Հայաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցը պետք է որոշվի թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքների պահպանմամբ և հանրաքվեի միջոցով` բացառելով որևէ ներքին կամ արտաքին ճնշում կամ սպառնալիք»։