Արա Աբրահամյանի կուսակցությունը պատրաստվում է «Ալյանս»-ի հետ դաշինքով մասնակցել ընտրություններին

Լուրեր

30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության հիմնադիր, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը կոչ է անում համախմբվել առողջ քաղաքական ուժերին առաջիկա արտահերթ ընտրություններին միասին մասնակցելու համար։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Աբրահամյանը այս մասին ասել է այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մեր հայրենիքը համակարգային ճգնաժամ է ապրում՝ չեմ կարող բառերով արտահայտել։ Հիմա այս ավելի քան տասն օրը գտնվում եմ Հայաստանում։ Իմ պատկերացումը մի փոքր ուրիշ էր, և տեսա, որ ճգնաժամը շատ խորն է։ Ճգնաժամի պայմաններում որ մենք փորձում ենք անցկացնել ընտրություններ՝ իմիտացիա է, որպեսզի ավելի խորացնենք այն, ավելի բարդացնենք իրավիճակը։ Այս ճգնաժամային իրավիճակին հասցրել են բոլոր մեր իշխանությունները՝ սկսած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից վերջացրած այսօրվա իշխանություններից»,- ասել է Աբրահամյանը։

«Մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ բանակցում ենք, դեռ ժամանակ կա, շուտով կասենք։ Սակայն մենք արդեն իսկ որոշում ենք կայացրել «Ալյանս» կուսակցության հետ մասնակցել ընտրություններին»,- հավելել է նա։