Եթե ամեն օր ադրբեջանական զինուժը մեծանա ՀՀ տարածքում, էլ ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը․ Էդմոն Մարուքյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մեր դիրքորոշումը միանշանակ է, Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից: Այս մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության 3-րդ համագումարին հայտարարեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Ինչ վերաբերում է սահմանային խնդիրներին, ապա այո, դրանք կարող ենք քննարկվել ապագայում, բայց դրանք չեն կարող քննարկվել բռնության, սպառնալիքի, զենքի, ուժի, ներքո: Մեզ առաջարկում են` ինքնաձիգը դնել մեր գլխին եւ մեր գլխին դրած քննարկել, թե սա մեր սահմանն է, թե ձեր սահմանն է: Եւ ամբողջ աշխարհով մեկ մենք աղաղակում ենք, տեղեկացնում ենք, մեր գործընկերներին իրազեկում ենք, որ չի կարող լինել մի իրավիճակ, որ ինքնաձիգը մեր գլխին դնեն եւ մեզ ասեն, թե եկեք քննարկենք, թե որս որտեղ ենք կանգնելու: Չի կարող նման բան լինել»,- ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ չի բացառում, որ ոչ մի ընտրություն էլ տեղի չունենա․ «Եթե ադրբեջանցի զինվորների քանակը շատանա, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը գնալու, ի՞նչ ընտրությունից ենք խոսելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։