ՌԴ-ի հետ ՀՀ կապը Բաքվո՞վ, թե՞ Աբխազիայով․ Փաշինյանը առաջինն է շեշտում, փորձագետները՝ այլընտրանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք ներխուժումը փորձ է՝ վիժեցնելու նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունները։ Այս մասին մայիսի 19-ին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ պայմանավորվածությունների թվում էր նաև տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը։

«Համաձայն այն պայմանավորվածությունների, որ մենք ունենք, Հայաստանն ստանում է երկաթուղային հաղորդակցություն Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ: Իհարկե, նաև Ադրբեջանն է ստանում երկաթուղային հաղորդակցություն Նախիջևանի հետ: Խոսքը բեռնափոխադրումների մասին է, իհարկե: Հետագայում, ընդհանուր իրավիճակի կարգավորման դեպքում, կարելի է քննարկել նաև այդ ուղղություններով ուղևորափոխադրումների հարցը»,- ասել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ հասել էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների գլխավորությամբ գործող հանձնաժողովի աշխատանքի արդյունքների իրագործման ժամանակը, և ադրբեջանցիների գործողությունները համընկան դրա հետ։

Քաղաքական փորձագետ Գագիկ Հարությունյանը համաձայն չէ նաև այն շեշտադրման հետ, թե կոմունիկացիաների բացումը թույլ կտա կապ ունենալ Ռուսաստանի հետ։ Նա հիշեցնում է այլընտրանքի մասին։

«Ի՞նչն է մեզ խանգարում նույն Վրաստանի հետ լավացնել հարաբերությունները և ունենալ ավանդական մեր կապը Ռուսաստանի հետ։ Նման է նրան, որ անգամ վրացիները այսօր հակված են նմա՛ն զարգացումների, որովհետև նրանք չեն կարող չզգալ թուրքական այն վտանգը, որ իրենց համակել է այսօր», – նշում է Հարությունյանը։

Աբխազական երկաթուղու մասին խոսելիս ԱԺ ԻՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նշում է, որ այն ավելի լավ տարբերակ է, սակայն դրա բացումը կախված չէ Հայաստանից։

«Աբխազական երկաթուղու հարցը պետք է քննարկեն աբխազները վրացիների հետ, վրացիները ռուսների հետ։ Այսինքն՝ մեզանից դուրս հարց է։ Կարող ենք մեր բեռները տանել, հասցնել մինչև վրաց-աբխազական սահման։ Բա հետո՞։ Այդտեղից արդեն պետք է խնդիրը լուծված լինի Վրաստանի, Ռուսաստանի և Աբխազիայի միջև»,- նշում է պատգամավորը։

Իսկ Ադրբեջանի հետ, ըստ Պապոյանի, Հայաստանը բանակցում է հավասարը հավասարի հետ հաղորդակցության մասին։ Պատգամավորը համարում է, որ միմյանց տարածքներով անցնող ճանապարհներից պետք է օգտվել ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրների դեպքում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Գարիկ Հարությունյան