Պողոս Պողոսյանի սպանության վերաբացման գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

Լուրեր

17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
Բոլորը

2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի և Պողոսյանի միջև «Պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի գործով, որն ավարտվել էր Պողոսյանի սպանությամբ, վերաբացման գործով երեկ տեղի ունեցավ հերթական դատական նիստը։

Նիստի ժամանակ Հարությունյանի պաշտպանը դատավոր Կարեն Ֆարխոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, նշելով, թե դատավորի եղբայրը Ջոն Ֆարխոյանը գործի վերաբացմանը ի պաշտոնե մասնակցություն է ունեցել և դատավորի անաչառության հետ կապված կասկածներ կան։

Մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանն առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ Ջոն Ֆարխոյանը՝ որպես Երևան քաղաքի քննչական վարչության պետ, հսկողություն է իրականացրել ժամկետների հետ կապված, և դա գործին մասնակցություն չի հանդիսանում։

Դատավորը այս միջնորդության առնչությամբ հեռացել էր որոշում կայացնելու։

Factor.am-ը տեղեկացավ, որ դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը և կշարունակի նախագահել նիստերը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության բողոքը և բեկանեց 20 տարի առաջ Երևանի «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործն ու այն ուղարկեց նոր քննության՝ պայմանավորված նոր երևան եկած հանգամանքներով։ Նոր երևան եկած հանգամանք էր դիտվել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի ցուցմունքը։

Հիշեցնենք նաև, որ Պողոս Պողոսյանի սպանության համար Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ՝ Աղամալ Հարությունյանը դատապարտվել էր 2 տարի պայմանական ազատազրկման։

Լիլիթ Շաբոյան