Եթե համաձայնվում ես ֆիքսել սահմանները՝ հրաժարվում ես ԼՂՀ կարգավիճակից․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
Բոլորը

Հայաստանը սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացում պետք է շարժվի միայն ԵԱՀԿ խաղի կանոններով։ Հայաստանը գնում է Ադրբեջանի հետ շատ լուրջ գործընթացի մեջ, ինչը բավական վտանգավոր է մեզ համար։ Այս մասին «Սահմանազատում և սահմանագծում․ կառավարության խնդրահարույց որոշման հնարավոր հետևանքները» թեմայով առցանց քննարկման ժամանակ ընդգծեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց, որ իրեն զարմացրել են Ազգային ժողովի երեկվա նիստում հնչած ելույթները։ «Գրեթե բոլոր ելույթներում ավտոմատ ընդունվում է այն փաստը, որ Ադրբեջանի հետ պետք է անցկացվի դելիմիտացիա ու դեմարկացիա։ Եվ բոլոր ելույթներում չէր բացառվում, որ հենց Ռուսաստանը պետք է լինի միջնորդ։ Մինչդեռ Հայաստանը ԵԱՀԿ անդամ է:

ԵԱՀԿ շրջանակներում պատրաստված են շատ լուրջ փաստաթղթեր։ Միջազգային գիտական ու քաղաքական մեծ աշխատանք է կատարվել, և քանի որ մենք ԵԱՀԿ անդամ ենք, և եթե ուզում ենք մյուս ԵԱՀԿ անդամ պետության՝ Ադրբեջանի հետ անցկացնել դելիմիտացիա ու դեմարկացիա, մենք պետք է այդ փաստաթղթով շարժենք։ Հիմա ես հարց եմ տալիս՝ այս ինչի՞ հետ է կապված, որ մենք ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերում Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ։ Մինչդեռ մենք ԵԱՀԿ անդամ ենք, ու կան շատ հստակ խաղի կանոններ։

Ինչի՞ հետ է կապված, որ մենք շրջանցում ենք միջազգային խաղի կանոնները։ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծած՝ գնում ենք այդ լրջագույն պրոցեսին, բայց չգիտես ինչու՝ նեղ ֆորմատով՝ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան։ Եվ բոլորը հասկանում են, որ այստեղ կա նաև Թուրքիա։ Մինչդեռ, մենք մեծ անվտանգային համակարգի՝ ԵԱՀԿ անդամ ենք… Եթե դուք շրջանցում եք միջազգային գործընթացը, օրինակ, Ղարաբաղը դուրս ես բերում ԵԱՀԿ Մինսկի խմբից, ավարտվում է նրանով, որ Թուրքիան ու Ռուսաստանը բաժանում են քո հայրենիքը»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթաց սկսելը ավտոմատ նշանակում է՝ դու կտրում ես քեզանից Ղարաբաղը. «Եթե դու համաձայնվում ես ֆիքսել սահմանը նաև հայ-ադրբեջանական սահմանի այն մասերում, որոնք առնչվում են Ղարաբաղի հետ, ուրեմն դու ինչ-որ չափով հրաժարվում ես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրից։ Կոպիտ ասած՝ դու կանխորոշում ես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որ դա ավտոմատ մնում է Ադրբեջանի տարածքում»,- ընդգծեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: