Բացահայտվել են երեխաների խոշտանգման ու շահագործման փորձի դեպքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.07.2026 | 19:00
Նոր ԱԺ-ն չպիտի բրազիլական սերիալի վերածվի՝ ծեծուջարդ, հայհոյանք․ ՀՀ-ն անվտանգային խնդիրներ ունի․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 18:53
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
17.07.2026 | 18:41
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
17.07.2026 | 17:09
Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում
17.07.2026 | 17:00
Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 16:49
Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի. կիրառվեց տնային կալանք և 15 մլն դրամ գրավ
17.07.2026 | 16:42
Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
Բոլորը

Ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել են երեխաների խոշտանգման ու բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով շահագործման փորձի դեպքեր. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

 

Մասնավորապես, հիմնավորվել է, որ Երևանում բնակվող 30-ամյա կինը ոչ միայն պատշաճ չի իրականացրել իր երեխաների խնամքն ու դաստիարակությունը, այլև  ծեծել է  նրանց, նույնիսկ 2-ամյա դստեր դաստակները վառարանին հպելով՝ այրել է։ Մեկ այլ 53-ամյա կին էլ,  որ Կոտայքի մարզի բնակիչ է և հինգ անգամ տարբեր մեղադրանքներով դատապարտված, դստերը ստիպել է մայրաքաղաքում մուրացկանությամբ զբաղվել։ Աղջնակը հրաժարվել է ու չնայած մոր կողմից փողոցում բռնության է ենթարկվել, կարողացել է ազատվել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մորից ու փախել է։

Պարզվել է, որ 53-ամյա կինը երեխաների նկատմամբ  բռնություն է գործադրել նաև տանը։ Երևանում բնակվող 33-ամյա մի տղամարդ էլ, որը նախկինում դատապարտվել է, իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող մի կնոջ որդուն է տարբեր պատճառներով պարբերաբար ծեծել ու  պահել է վախի մթնոլորտում՝ պատճառելով նաև հոգեկան ուժեղ տառապանք։ Դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել։ Տղամարդուն և հիշյալ կանանց մեղադրանք է առաջադրվել։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներն անչափահասներին տեղափոխել են ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն։