Իրանում ահաբեկչական գործողությունն ավարտվել է մոտ 5 ժամ անց, բոլոր ահաբեկիչները սպանվել են․ կա 12 զոհ, 42 վիրավոր (լուսանկարներ)

Լուրեր

19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
19.05.2026 | 21:00
Ադրբեջանն ունի Նիկոլ Փաշինյանի պես «ոսկե ձկնիկ», որը կատարում է իր պահանջները․ շահագրգիռ են Փաշինյանի վերընտրվելով. Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

15։37

Իրանի խորհրդարանում գտնվող բոլոր 4 ահաբեկիչները սպանվել են: Թեհրանի ժամանակով առավոտյան 10:15-ին սկսված ահաբեկչական գործողությունն ավարտվել է մոտ 5 ժամ անց:
Նշվում է, որ 2 ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 12 մարդ, 42 մարդ վիրավորվել է:


14։14

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումների պատասխանատվությունը․ հայտնում է Reuters-ը:


13։59

Իրանի խորհրդարանում գտնվող ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն․  հայտնում է PressTV-ն։


12։24

Խոմեյնիի դամբարանի մոտ հարձակում գործողներից երկուսն են ձերբակալվել։


12:07

Չհաստատված տեղեկության համաձայն՝ Իրանի խորհրդարանի շենքում 7 մարդ զոհվել է, 4-ը՝  պատանդառվել։ Այս մասին տեղեկացնում է tasnimnews.com-ը։


11։49

Իրանի Mehr գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ Իրանի խորհրդարանում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով կա մեկ զոհ։ 


11։06

Խոմեյնիի դամբարանի մոտ հարձակում գործողներից մեկը ձերբակալվել է։


11։01

Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ մահապարտ ահաբեկիչ է պայթեցրել  իրեն։


10։55

Կրակոցներ են հնչել նաև Իրանի հարավային հատվածում՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտակայքում։ Կան վիրավորներ։ 


Երեք զինյալ կրակ են բացել Իրանի խորհրդարանում հաղորդում է en.farsnews.com-ը։

Ըստ նախնական տվյալների՝ հարձակում գործողը ճանապարհ է բացել դեպի խորհրդարան՝ կրակելով անվտանգության աշխատակիցների վրա։

Իսկ Իրանի Tasnim լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ հարձակման հետևանքով 2 մարդ է վիրավորվել, հնարավոր է՝ պատանդներ կան: Խորհրդարանի շենքում փոխհրաձգություն է։