Հունաստանում անտառային հրդեհների պատճառով գյուղերից տարհանում են մարդկանց

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարավային Հունաստանի Կորնթոսի շրջանում բռնկված զանգվածային անտառային հրդեհների պատճառով իշխանությունները տարհանել են վեց գյուղի բնակչությանը, հայտնում է Reuters- ը:

Այսպես՝ իշխանությունները որպես կանխարգելիչ միջոց հրամայել են տարհանել Գերանեա լեռներում վեց գյուղ և երկու մենաստան։ Այս մասին հայտնել է երկրի հրշեջ ծառայության խոսնակը:

«Մոտ 300 մարդ տարհանվել է», – գործակալությանը հայտնել է ոստիկանության խոսնակ Թեոդորոս Քրոնոպուլոսը:

Նշվում է, որ հրդեհները մարվում են բազմաթիվ բեռնատարների ու 21 ինքնաթիռի օգնությամբ:

Հրդեհները բռնկվել են չորեքշաբթի երեկոյան Պելոպոննեսի ծովափնյա փոքրիկ հանգստավայրում ՝ մայրաքաղաք Աթենքից մոտ 90 կմ հեռավորության վրա: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Չկան նաև պաշտոնական տվյալներ տներին հասցված վնասների մասին, որոնց մեծ մասը հանգստյան տներ են և այս ժամանակշրջանում բնակեցված չեն:

Տաթև Ֆռանգյան