«Միջանցքային» տրամաբանությամբ հարց ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկելու․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ:

Նախքան քննարկումն սկսելը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային իրադրությանը և նշել.

 

Ինչո՞ւ եմ ասում՝ մենք պետք է տարբերակենք իրարից. որովհետև ճանապարհների բացումը, այո, մեզ համար կարևոր է: Մենք հունվարի 11-ի հայտարարությունն ստորագրել ենք, քանի որ այդ հայտարարությունը բխում է մեր շահերից: Մենք հետևողականորեն աշխատելու ենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացման ուղղությամբ: Բայց ինչո՞ւ եմ այս մասին ասում, որովհետև զգում եմ, որ հանրային դիսկուրսում փորձ է արվում սա նույնականացնել ինչ-որ «միջանցքների» մասին խոսակցության հետ:

«Միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Ուզում եմ նաև ընդգծել հետևյալը, որ հարցի էությունը հենց այսպիսին է, և մենք հենց այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվելու:

Ինչ վերաբերում է սահմանային իրադրությանը, կրկին ասում եմ, որ մեզ համար դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ, տվյալ դեպքում դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսակցությունները տեղին չեն, և կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը դիվանագիտական ջանքերը շարունակում է՝ հարցը լուծելու համար: Իհարկե, սա չի նշանակում, որ մեր Զինված ուժերն անգործության են մատնված, Զինված ուժերն էլ իրենց հերթին իրականացնում են մարտավարական բնույթի գործողություններ: Բայց մեր առաջնահերթությունը և խնդիրն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը որևէ ձևով դուրս գա վերահսկողությունից»