«Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը»՝ Խնկո Ապոր գրադարանում

Լուրեր

12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը փետրվարի 17-21-ը «IBBY Հայաստանի» և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ կազմակերպել է «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը», որին մասնակցում են ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրքին առնչվող կազմակերպություններ: Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությունը  կայացավ փետրվարի 19-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում:
«Ավանդույթի համաձայն տոնավաճառն իր շուրջն է համախմբել բազմաթիվ գրքասերների, ընթերցողների, գրադարանի բարեկամներին: Այսօր կրկնակի տոն է՝ Թումանյանի ծննդյան և Գիրք նվիերլու օրը: Տոնավաճառի օրերին ոչ միայն կծանոթանաք հրատարակիչների առաջարկած նոր գրքերին, այլև մասնակիցը կդառնաք գրադարանում կազմակերպվող բազմաթիվ ակցիաներին, մշակութային ծրագրերին»,-ներկաներին ուղղված ողջույնի խոսքում ասաց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:

Տնօրենի տեղեկացմամբ, տոնավաճառի շրջանակում նախատեսված են գրքի ցուցահանդես-վաճառք, բազմապիսի մշակութային միջոցառումներ, անհատական և խմբային այցելություններ: Օրվա խորհրդին համահունչ նախատեսվում են թումանյանական մոտիվներով մուլտֆիլմերի դիտումներ, վիկտորինա, գրական խաղեր, ունկնդրումներ՝ «Թումանյանը երգերի մեջ» խորագրով: Փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված՝ կանցկացվի պոեզիայի ժամ, զրույցներ, գրական, մտավոր և ուսուցողական խաղեր և ընտանեկան ընթերցանություն:

Մշակութային ծրագրերի շրջանակում անցկացվում է գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթապատումները, որոնց ընթացքում օտարազգի դիվանագետները և հայ անվանի արվեստագետները փոքրիկներին ներկայացնում են համաշխարհային և ազգային հեքիաթներ:

Գիրք-նվերներով՝ այդ թվում նախարար Ամիրյանի փոխանցած, գրադարան էր այցելել նաև մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր Վարդանյանը, ով մասնակցեց «Նվեր զինվորին» և տեղում կազմակերպված այլ ակցիաների:

Իր խոսքում նախարարի տեղակալը նշեց. «Հետաքրքիրն այն է, որ «Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառն» ամեն տարի համալրվում է նոր միջոցառումներով: Պետք է հիշենք, որ գիրքը լավագույն և անփոխարինելի ուսուցիչն է ու առաջնորդը, հատկապես՝ պատանիների համար»:

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, առավել շեշտադրվեց «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում, 20% զեղչով գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին:

Տոնավաճառին ընդառաջ գրադարանը հայտարարել էր մանկական ստեղծագործությունների մրցույթ: Աշխատանքների հավաքագրումը շարունակվում է: Տոնավաճառի արդյունքները կամփոփվեն փետրվարի 21-ին: