«Ցավոք, կորոնավիրուսից Շիրակի մարզում ունեցանք սիմվոլ հանդիսացող դեմքերի կորուստ»․ Լեյլի Ասլանյան

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antrophic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Շիրակի մարզում այս պահին համաճարակային իրավիճակը բավական կայուն է, կորոնավիրուսով հիվանդների թիվը նվազել է։ Գյումրի բժշկական կենտրոնում ու Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժում իրականացնող  բաժանմունքները դադարեցրել են իրենց գործունեությունը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլի Ասլանյանը։

«Մարզում կորոնավիրուսային վարակով հիվանդների ստացիոնար բուժում այլևս չենք իրականացնում, սակայն իրականացնում ենք ամբուլատոր բուժում։ Այս պահին ամբուլատոր բուժվող հիվանդների թիվը 316 է։ Նրանք պոլիկլինիկաներում գտնվում են բուժման և ընտանեկան բժիշկների հսկողության տակ»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Նա հավաստիացրեց, որ վիրուսի առանձին օջախներ չկան Շիրակի մարզում․ վարակը սփռված է մարզի ողջ տեղանքով։

Մարզի առողջապահության պատասխանատուից հետաքրքվեցինք նաև մահվան դեպքերով։ Նա տեղեկացրեց, որ համավարակի տարածման սկզբից՝ ներառյալ այս ապրիլը, Շիրակի մարզում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 8․627 դեպք,  որից 205-ը՝ մահվան ելքով։

Լեյլի Ասլանյանը նշեց, որ վերջին շրջանում հեղինակավոր գյումրեցիներ մահացան կորոնավիրուսից։

«Ցավոք, մեր մարզում ունեցանք սիմվոլ հանդիսացող դեմքերի կորուստ․ մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու կոլորիտային դեմքերից Հասմիկ Կիրակոսյանը։ Մեր մեծերն են, կուզենայինք երկար ապրեին, միշտ մեր կողքին նրանց ներկայությունը զգայինք»,-ասաց Լեյլի Ասլանյանը։

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ մայիսի 15-ից հանրապետությունում մեկնարկած պատվաստումների գործընթացը բավական ակտիվ է ընթանում Շիրակի մարզում։

1․585 քաղաքացիներ արդեն պատվաստվել են։ «Սպուտնիկ V»-ով պատվաստվածների թիվը 855 է, «ԱստրաԶենեկա»-ով՝ 730։

Նա ասաց, որ առաջարկով դիմել են առողջապահության նախարարին՝ թույլատրելու բնակիչներին ընտրելու պատվաստանյութը․ այս պահին «Սպուտնիկ V»-ով պատվաստվելու իրավունք է տրված 18-54 տարեկան քաղաքացիներին, իսկ 55 տարեկանից բարձր անձանց համար նախատեսված է «ԱստրաԶենեկա»։

Լեյլի Ասլանյանը նաև տեղեկացրեց, որ շուտով շիրակցիներին հասանելի կլինի Հայաստան ներկրված չինական պատվաստանյութը, որը ներարկելու համար տարիքային սահմանափակում չկա։

Արմիկ Մովսիսյան