Մեզ մեղադրում են, թե տարածքներն առանց պատերազմի տայիք. մեր խնդիրը որտե՞ղ է, որ պայքարե՞լ ենք. Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.04.2026 | 19:48
Փաշինյանը՝ Պուտինին․ «ՌԴ անձնագրով քաղաքացիները չեն կարող լինել վարչապետի թեկնածու». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:40
Լիզինգ․ ավելի քան 70 ընկերություն՝ մեկ հարթակում․ ապրիլի 10-ին կմեկնարկի LEASING EXPO 2026-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:31
Մենք լիովին հանգիստ ենք վերաբերվում․ Պուտինը՝ ՀՀ-ԵՄ մերձեցման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:20
Փաշինյանը հակադարձեց Պուտինին․ «Չենք կարողանում բացատրել մեր ժողովրդին, ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:12
Մենք չենք միջամտում, բայց ոմանք ազատազրկված են, չնայած՝ ռուսական անձնագիր ունեն․ Պուտինը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:00
ԲԱՆԱՎԵՃ. Պատերազմ կլինի՞ իշխանափոխության դեպքում. Փաշինյանի խոսքը՝ շանտաժ, թե սպառնալիքի զգուշացում
01.04.2026 | 18:49
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 18:37
Նախկին պատգամավորի գործով վերականգնվել է շուրջ 454 հազար դոլարի վնաս
01.04.2026 | 18:28
Թրամփը պնդում է, որ Իրանը հրադադար է խնդրել
01.04.2026 | 18:19
Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ
01.04.2026 | 18:12
Հայաստանի գավաթ․ «Նոան» դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվայում է // Իրանում պատերազմը՝ օրական 12 մլն բարել նավթի կորստի պատճառ․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 17:59
Մոջթաբա Խամենեին նամակով դիմել է «Հեզբոլլահ»-ին
01.04.2026 | 17:51
Թուրքիայի Մ-21 հավաքականի մարզիչը հոսպիտալացվել է խաղի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 17:42
Մոսկվան չի բանակցում. Զախարովան՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու մասին
Բոլորը

«Եթե ունենանք իրավիճակի սրացում, դա քննարկելի կդառնա, բայց այս պահի դրությամբ նման քննարկում չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սյունիքում իրավիճակով պայմանավորված՝ հնարավո՞ր է արտահերթ ընտրությունները հետաձգվեն։ «Հույս ունենք, որ իրավիճակը չի սրվի, և ընտրությունները տեղի կունենան»,- նշեց Կարեն Գրիգորյանը։

Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ պատգամավորը նշեց. «Տևական ժամանակ է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ճնշումներ են իրականացվում՝ փորձելով իրավիճակից հնարավորինս շահած դուրս գալ։ Սյունիքյան դեպքերը համարում եմ այդ մեթոդներից մեկը, որի արդյունքում Ադրբեջանը փորձում է հնարավորինս օգուտ քաղել։ Մեր գերխնդիրն է՝ հնարավորինս ճնշել ՀՀ սահմանի հանդեպ ոտնձգությունները»։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից ակնկալիքների վերաբերյալ հարցին՝ Կարեն Գրիգորյանը նշեց. «Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ի շրջանակում խնդիրը խաղաղ ճանապարհով լուծվի։ Դա, ըստ էության, ՀԱՊԿ-ի պարտավորությունն է»։

Ընդդիմադիրների քննադատությունների վերաբերյալ, թե Սյունիքում իրավիճակն իշխանության անգործության հետևանքն է,պատգամավորը նշեց. «Խնդիրը նրանում է, որ հետպատերազմյան իրավիճակ ունենք, Հայաստանն էլ պարտվածի դիրքերում է։ Այս ամենը դրա մասին է խոսում։ Եթե անգամ այլ իշխանություն լիներ, Ադրբեջանի ռազմաքաղաքական մոտեցումը մնալու էր նույնը։ Իսկ ինչ վերաբերում է իշխանությանը, ապա պետք է լինի այն իշխանությունը, որն ընտրված է ժողովրդի կողմից»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ծավալուն ելույթում նշել է, թե ամեն ինչ պետք է արվի, որ Փաշինյանը չվերընտրվի և Քոչարյանը չվերաառնա քաղաքականություն, Գրիգորյանը նշեց. «Շատ հետաքրքիր էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինչու չանդրադարձավ, օրինակ` Սերժ Սարգսյանին։ ՀՀԿ-ն ևս մասնակցելու է ընտրություններին։ Բավականին հարցեր են առաջանում, և քաղաքացիները կփորձեն գտնել այդ հարցերի պատասխանները… Գուցե Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ մտերմիկ քաղաքական հարաբերությունների մեջ են, գուցե ոչ։ Համենայն դեպս, իմ մոտ հետաքրքրական հարց առաջացավ, թե ինչու Սերժ Սարգսյանին անդրադարձ չեղավ, կամ 2017թ․-ին ինչու էր Տեր-Պետրոսյանը հանդես գալիս Արցախի տարածքները տալու տրամաբանությամբ։ Այս ամենը կարելի է կապել իրար հետ, կարելի է և չկապել։

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի գնահատականին, որ «Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի դեպքում կարժանանանք ողջ աշխարհի ծաղրուծանակին»՝ Կարեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ որևէ քաղաքական գործիչ չի որոշելու, թե ով լինի իշխանություն․ «Որոշելու է ժողովուրդը։ Տեր-Պետրոսյանը գուցե շատ է ուզում, որ մենք էլ չլինենք իշխանություն, բայց դա որոշում է ժողովուրդը։ Եթե խայտառակ լինելու մասին ենք խոսում, ապա պետք է ուրախ լինենք, որ ՀՀ-ում իշխանությունը ձևավորել է ժողովուրդը։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է խայտառակ լինելու մասին, լավ կլինի, որ 96թ․-ի ընտրություններից հետո առկա իրադարձությունները դիտարկի։ Դրանցից հետո մենք աշխարհում խայտառակ եղա՞նք, թե ոչ»։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ «պարտված իշխանությունը պետք է հեռանա» պնդումը լեգիտիմ չէ:

Մի կողմից մեզ մեղադրում են՝ ասելով այսքան զոհ կա, եթե տարածքները պետք է տայիք, առանց պատերազմի տայիք, մի կողմից էլ ասում են՝ Քարվաճառ կամ այլ շրջաններ ադրբեջանական զորքը չի մտել, ու դուք այդ տարածքները տվել եք: Ուզում եմ հասկանալ՝ մեր խնդիրը որտե՞ղ է, որ պայքարե՞լ ենք, կռվել ենք մինչև վերջ, որ մեր հողը պահե՞նք: Այո՛, մենք պայքարել ենք արյան գնով, մեզ, մեր ժողովրդին նեղություն տալով, բայց մեր սկզբունքը եղել է այն, որ հայկական ծագումնաբանությամբ հողերը պետք է պահպանենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: