Քենտի արքայադստեր մոտ թրոմբ է առաջացրել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո
Մեծ Բրիտանիայում Քենտի 76-ամյա արքայադուստր Մարի Քրիստինա ֆոն Ռեյբնիցի մոտ թրոմբ է առաջացրել AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի երկու դեղաչափ ստանալուց հետո, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է The Sun թերթը:
Անցյալ տարվա նոյեմբերին արքայադստեր մոտ ախտորոշվել է COVID-19-ի վարակ, և նա ստիպված էր ինքնամեկուսացվել Քենսինգթոնյան պալատի իր տանը: