Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի որոշումը՝ արտահերթ ընտրությունների ժամանակաշրջանում մարտավարության վերաբերյալ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարություն է տարածել, որում նշված է բևեռի խորհրդի որոշումը արտահերթ ընտրությունների ժամանակաշրջանում մարտավարության վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված  է․

«Արտահերթ ընտրությունների ժամանակաշրջանում պայքարի մարտավարության վերաբերյալ

Հավատարիմ մնալով Ազգային-ժողովրդավարական բևեռի նպատակին, այն է՝  հաղթահարել Ռուսաստանից Հայաստանի կիսագաղութային կախյալությունը և ստեղծել ինքնիշխան ու կենսունակ ազգային-ժողովրդավարական պետություն, համոզված լինելով, որ միայն ժողովրդի ակտիվությամբ և նրա կամքի պարտադրմամբ է հնարավոր Հայաստանում հասնել կառավարման կիսագաղութային համակարգի արմատական փոփոխությունների, գիտակցելով, որ ներկա պայմաններում արտահերթ ընտրությունների անցկացումը չի կայունացնելու Հայաստանում ներքին քաղաքական վիճակը և որ ընտրությունները չեն լինելու արդար, ազատ ու թափանցիկ, ինչպես նաև չունենալով պատրանք, թե լավ ծրագրի ու աշխատանքի շնորհիվ հնարավոր է հաղթել դրանցում, հաշվի առնելով Հայաստանի շահերի իրացման համար գերնպաստավոր աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանը ԱՄՆ ռազմավարական շահերի օրակարգում ընդգրկելու հստակ ու կայուն միտումը և Կրեմլի ռեժիմի արագընթաց թուլացումը, նկատի ունենալով Հայաստանում արտահերթ ընտրությունների ընձեռած «Ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա» քաղաքական այլընտրանքը ժողովրդի լայն զանգվածների համար հասու դարձնելու քարոզչական հնարավորությունները, ուստի և ժողովրդին մոբիլիզացնելու հնարավորությունները.

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որոշում է՝

շարունակելով վերկուսակցական ձևաչափով ազգային-ազատագրական պայքարի ռազմավարությունը, որպես մարտավարական քայլ՝ կուսակցական ձևաչափով մասնակցել հայտարարված արտահերթ ընտրություններին և դրանց ընձեռած հնարավորություններն օգտագործել որպես ազգային-ազատագրական պայքարի հզորացման ռեսուրս՝ ժողովրդի համախմբմանը նպաստելու և այդ պայքարը որակապես նոր մակարդակի հասցնելու համար։

Որպես իր որդեգրած ռազմավարությանը հավատարիմ մնալու հավաստիք, Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որդեգրում է այն մոտեցումը, ըստ որի նախընտրական ցուցակում են ընդգրկվելու խորհրդի անդամների միայն մի մասը։

Մեր ժողովրդին կոչ ենք անում առաջիկա արտահերթ ընտրություններում աջակցել Ազգային-ժողովրդավարական բևեռին ու ձայն տալ նրան հանուն հենց այդ նպատակի։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
14 մայիսի 2021 թ., Երևան»։