Վաղն էլ Ադրբեջանը կարող է 10 կմ առաջ գա, այս իշխանությունը լրիվ անգործության է մատնված. Սրբուհի Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 16:20
Սեդրակ Առուստամյանն ու Արթուր Դալլաքյանը ձերբակալվել են
05.08.2026 | 16:15
Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին
05.08.2026 | 16:07
Սարյան փողոցի ՕՍՏ-ի խինկալիում և տոլմայում մանրէների վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել․ ՍԱՏՄ
05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
05.08.2026 | 15:10
Երևանում է TRIPP+-ի ղեկավարը // Երկրորդ քրեական գործը Կամո Արեյանի վերաբերյալ․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
Բոլորը

Երեկ կառավարության ղեկավարը պաշտոնապես հաստատեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և ներխուժել են 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Այս առնչությամբ այսօր արդեն Անվտանգության խորհրդի երկրորդ նիստն է տեղի ունենում. պաշտոնական մակարդակով հայտարարվում է, որ արվում է ամեն ինչ, որ թշնամին վերադառնա ելման դիրքերին:

Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս դիտարկմանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը նշեց, որ տեղի ունեցածը ոտնձգություն է Հայաստանի Հանրապետությանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Սա հետևանք է մեր իշխանությունների անկարող լինելու: Ինչպես կարող էին ադրբեջանցիները լուռումունջ  3կմ առաջ շարժվել և իրենց համար նպաստավոր դիրքում տեղավորվել:

Երբ որ մենք ասում ենք, որ ՊՆ աշխատանքը չենք տեսնում,պատասխանում են, որ անտեսանելի աշխատանք է իրականացվում: Տեսանելին այսօր այն է, որ իշխանությունը անգործության է մատնվել: Պաշտպանությունն այն ոլորտը չէ, որ բարձիթողի վիճակում հայտնվի, որ 3 կմ առաջ գան, վաղն էլ կարող է 10 կմ առաջ գան:

Այս իշխանությունն այլևս անելիք չունի: Եվ այս շրջանում ԱԽ նիստ են անում, բայց ընդդիմադիր խմբակցություններին հրավեր չի եղել: Ամեն ինչ իրենք իրենցով են անում, դրա համար էլ այս վիճակում ենք հայտնվել»:

Մանրամասները՝ տեսանյութում: