Մինչև 2022 թ. մենք պարտավոր ենք կիրառել համընդհանուր ներառական կրթություն. ԿԳ նախարար

Լուրեր

18.03.2026 | 23:19
1-ամյա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը կալանավորվեց
18.03.2026 | 23:11
34,576 տեղահանված անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, մերժման զրո դեպք ունենք․ ՆԳ նախարար
18.03.2026 | 22:50
Ադրբեջանում մեկ անձ է ձերբակալվել, որը, ըստ ՊԱԾ-ի, շանտաժի է ենթարկել Ալիևների ընտանիքին հարսի մասի նյութերով
18.03.2026 | 22:37
Ուղևորափոխադրումների ոլորտում գործող ապահովագրական պահանջների մասով նախատեսվում են նոր կարգավորումներ
18.03.2026 | 22:06
Թրամփը կարծում է, որ Հորմուզի նեղուցի անվտանգությունը նպատակահարմար է թողնել «այն օգտագործող երկրներին»
18.03.2026 | 21:54
Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին․ Մերց
18.03.2026 | 21:30
Առաջարկում եմ ժողովրդավարական ընդդիմությանը սկսել բանակցություն համախմբման նպատակով. Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 21:16
Իսրայելը հայտնել է Բեն-Գուրիոն օդանավակայանում ինքնաթիռների վնասման մասին
18.03.2026 | 21:00
«Ունենք 2 հայ վիրավոր, մեկը փոքրիկ երեխա է»․ ինչ է կատարվում Իրանի ու Իսրայելի հայաշատ քաղաքներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 20:52
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.03.2026 | 20:42
Մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖ
18.03.2026 | 20:30
ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզայի ազատականացման երկխոսություն է վարում․ կարծում եմ՝ երկար չի տևի գործընթացը․ Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 20:21
Գլխուղեղի աջակողմյա կաթվածով կալանավորը երկրորդ կաթվածն է ստացել
18.03.2026 | 20:05
Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահը
18.03.2026 | 19:52
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժած
Բոլորը

Ամփոփելով 2017 թ. ԿԳՆ-ի գործունեությունը՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց նախարարության կողմից իրականացված 27 միկրոծրագրերը՝ առանձնացնելով դպրոցաշինությունը: Նա նշեց, որ  5 ավագ դպրոցի շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնց վրա 2017 թ. 2.893.000 դոլարի վարկային միջոցներ են   ծախսվել.  «2018 թվականին  ևս 5-6 դպրոց կավելանա: Վերանորոգումների համար 2 մլն 733 հազար դոլարին համարժեք դրամ կա: Սա միայն ավագ դպրոցների համար է»,- նշեց նախարարը:

Նա անդրադարձավ նաեւ ներառական կրթությանը. «Այս ոլորտում շատ կարևոր փոփոխություն սկսեց աշխատել, դա ուսուցչի օգնականի հաստիքն է, թվով 8300 հատուկ կարիքներով երեխաների աջակցելու նպատակով աշխատանքի է անցել 520 ուսուցչի օգնական»,- ներկայացրեց նախարարը։

«2018թ. անցում ենք անելու նաև Արմավիրի մարզ, իսկ այնուհետև նախապատրաստելու ենք Երևանի համալիր փոփոխությունը: Այստեղ կուտակված խնդիրներ կան, բազմիցս խոսվել է այդ թեմայով: Համալիր ուսումնասիրություն է արվում հատուկ կրթության հաստատությունների վիճակի վերաբերյալ, չի թույլատրվելու, որ հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ իրականացվեն բոլորովին այլ նպատակներ հետապնդող ծրագրեր»,- հավաստիացրեց Մկրտչյանը:

Նախարարը նաև անդրադարձավ դպրոցական օլիմպիադաներին․«Մեր ուշադրության կենտրոնում են նաև դպրոցական առարկայական օլիմպիադաները, որոնք անց են կացվել 16 առարկաներից, միջազգային օլիմպիադաներին Հայաստանը շահել է 5 արծաթ, 8 բրոնզ: Մյուս կարևոր հատվածը, որի շուրջ բավականին նախապատրաստական աշխատանքներ ենք տարել՝  հեռավար կրթությունն է, կատարվել են հեռավար դասընթացներ 7-12 դասարաններում բնագիտական առարկաներից: Ծրագրում ներառված է եղել 55 դպրոց, շուրջ 6700 աշակերտ, 70 ուսուցիչ: Հիմա ունենք մոտավորապես 9 հեռավար ուսուցման մեթոդոլոգիա և շատ մեծ առաջնթաց եղավ այն, որ մենք ունեցանք ոչ միայն էլեկտրոնային տարբերակով մեր բոլոր դասագքերի PDF տարբերակներըը, այլ նաև սկսեց աշխատել էլեկտրոնային գրադարանը։ Ունենք հնարավորություն ունենալ նաև տնային դասագրքերի ծավալներ, սակայն այստեղ մի քիչ ներդրումների կարիք կա»,- նշեց նախարարը:

Նա նաև հայտնեց, որ այս տարի ավելացել է անվճար դասագրքերի տրամադրումը 50 սահմանամերձ դպրոցներին։ Նախարարի ներկայացմամբ՝ ազգային փոքրամասնությունների ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են 10 ասորերենի ուսուցիչ։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքում իրականացվելիք ծրագրերին,ապա դրանց շարքում նախարարն առանձնացրեց Երևանում պլանետարիում ունենալու ծրագիրը․ «Շուտով Երևանը կունենա ժամանակակից պլանետարիում, յուրաքանչյուր երեխա, հատկապես մարզերի երեխաները իրենց սովորելու ընթացքում հնարավորություն կունենան անվճար, պետության հաշվին այցելել Երևան, ունենալ պլանետարիումում որոշակի դասաժամ, որից հետո կկարողանան այցելել Մատենադարան, թանգարաններ: Սա շատ կարևոր ծրագիր է»,- ընդգծեց Լևոն Մկրտչյանը։

 

Մանրամասները՝ տեսանյությում: