Ռուսական արվեստի թանգարանում բացվել է «Գեղանկարչությունը բեմում» խորագրով  ցուցահանդեսը

Լուրեր

08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
Բոլորը

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանի հետ իրականացնում է «Գեղանկարչությունը բեմում» խորագրով  ցուցահանդեսը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

 

Ցուցահանդեսին ներկայացված է Արամ Աբրահամյանի հավաքածուում տեղ գտած տասներեք թատերական էսքիզ: Ցուցադրվող ութ հեղինակները 19-րդ դարավերջի- 20-րդ դարասկզբի հայտնի ռուս նկարիչներ են՝  Ա.  Բենուա, Ն.  Բենուա, Ա. Գոլովին, Ն. Ռերիխ, Ս. Սուդեյկին, Ն. Սապունով, Վ.  Շուխաև, Վ.  Շուխաևա:  Գրաֆիկայի, բնանկարի, դիմանկարի և նատյուրմորտի վարպետները նաև թատրոնի տաղանդավոր նկարիչներ էին, որոնք թատերական և դեկորատիվ արվեստը նոր մակարդակի են բարձրացրել: Ցուցադրության գիտատեղեկատու հատվածում լայնորեն օգտագործվել են գրական նյութեր՝ գեղանկարիչների ինքնակենսագրական գրառումներից և օրագրերից:

 

Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանի տրամադրած փաստավավերագրական նյութերն առավել խորն են բացահայտում վերը նշված դարաշրջանի  թատերարվեստը:

 

Նշենք, որ «Գեղանկարչությունը բեմում» խորագրով ցուցահանդեսը բացվել է ապրիլի 16-ին և կգործի մինչև հունիսի 5-ը: