Արտակարգ իրավիճակների նախարարն ընդունել է ֆրասահայ բարեգորածական կազմակերպությունների պատվիրակությանը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը մայիսի 10-ին ընդունել է ֆրասահայ բարեգորածական կազմակերպությունների պատվիրակությանը, տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Պատվիրակության կազմում էին Հարավային Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Ժուլիեն-Տիգրան Հարունյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմական խորհրդի և Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու խորհրդի ատենապետ Ռոբեր Ազիլազյանը, Ֆրանսիայի Հայ Երիտասարդություն կազմակերպության նախագահ Լևոն Խոզյանը, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության գլխավոր տնօրեն, Հայաստանի ծրագրերի ղեկավար Լուսինե Մելիքյանը, հայ-ֆրանսիական արևտրի պալատի պատվավոր նախագահ Սիմոն Ազիլազյանը, ֆրանսահայ համայնքի բարեգործական ծրագրերում ընդգրկված հայ և ֆրանսիացի երիտասարդներ:

Անդրանիկ Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ կարևորել է սփյուռքահայության դերը հայրենիքի զարգացման բոլոր գործընթացներում: Նա, մասնավորապես ընդգծել է ֆրանսահայության աջակցությունն արցախյան երեք պատերազմների հետևանքները հաղթահարելու ծանրագույն գործում և բարձր գնահատել զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին, հաշմանդամներին ու վետերաններին ցուցաբերվող շարունակական աջակցությունն ու հայրենիքի կողքին լինելու պատրաստակամությունը։

Հյուրերը նախարարի պաշտոնակատարի հետ քննարկել են 44-օրյա պատերազմի ընթացքում տրամադրված հումանիտար օգնության, դրա բաշխման և հետագա անհրաժեշտության հետ կապված հարցեր: Նշենք , որ այդ ծրագրերի շրջանակում ֆրանսահայերի միջոցներով ԱԻ նախարարության կարիքների համար տրամադրվել է RENAULT մակնիշի 3 հատ ավտոմեքենա:

Ա. Փիլոյանը վստահեցրել է, որ պատերազմի հետևանքները հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ջանքերով. «Այսօր ամենակարևորը միասնությունն է, այդ թվում՝ սփյուռքի հետ»։