Մի անգրագետ Պողոս էլ ես եմ․ չեմ կարող, օրինակ, բժշկին խորհուրդ տալ՝ ինչ անի․ Բաբկեն Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կարծում է, որ խորհրդարանի նախատեսվող լուծարումը, արտահերթ ընտրությունների անցկացումը աննախադեպ քայլ է Հայաստանում, որով իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը: Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հատուկ նիստում:

Պատգամավորն ընդունեց՝ բաներ կան, որ իշխանությունը արել է, բաներ կա, որ չեն արել, բաներ կա, որ սխալ են արել, դանդաղ են արել: Նա ներողություն խնդրեց հայրենակիցներից՝ իշխանության սխալ արածների, չհասցրածների, իրենց տեմպի համար: «Երևի պետք է մի քիչ ավելի արագ լինեինք: Այս ամենը փաստ է, որը ոչ մեկը չի հերքի, բայց փաստ է նաև այն հանգամանքը, որ մենք այստեղ եկել ենք աշխատելու՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: Այստեղ ոչ մեկը չի եկել, որ իր բիզնեսի համար հարմար տանիք ապահովի, կապեր ստեղծի: Մարդիկ այստեղ բոլորն աշխատում են՝ իրենց ոլորտում կամ իրենց հետ առնչվող ոլորտներում որևէ քայլ առաջ կատարել, որ մենք ունենանք այն երկիրը, որի մասին միշտ երազել ենք »,- ասաց Թունյանը:

Պատգամավորը հավելեց, որ հայրենիքը սիրում են ազնիվ աշխատելով, և երբեք ուշ չէ մեջքը շտկելու, ազնիվ ու էֆեկտիվ աշխատելու համար՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության, կարևոր է, որ իշխանությունը ձևավորի ժողովուրդը:

«Ես մի անգամ Ամուլսարի մասին խոսելիս մի արտահայտություն արեցի իմ հարևան Պողոսի մասին, ու ասածս այն էր, որ  կան մասնագիտական հարցեր, որոնց վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է մասնագետները մասնակցեն: Օրինակ՝ եթե իմ բարեկամին վիրահատեն ու գան ինձ այդ մասին հարցեր տան, մի անգրագետ Պողոս էլ ես եմ, այդ թեմայից որևէ գիտելիք ու փորձ չունեմ և չեմ կարող բժշկին խորհուրդ տալ… Այս միտքը հոլովվեց, «Պողոսը» դարձավ քաղաքական շատ հայտնի կերպար, ու մեզ քննադատում էին, բայց հիմա ունենք մի իրականություն, որ վիրավորում են ոչ միայն մեզ, այլ նաև մեզ ձայն տված 8-9 հարյուր հազար մարդու՝ ու ասում են՝ դուք անուղեղ եք, չգիտեք ինչպես ընտրություն կատարել»: Բայց Պողոսը, գուցե անգրագետ է, բայց հիմար չէ, ու գիտի ինչ է անում ու ինչի համար է անում»,-նշեց Թունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: