Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրգործ է հարուցվել

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած  միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում  «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով կոյուղաջուր էին բերել, որը ցանկանում էին մոտեցնել Տարոն Մարգարյանին:  Վերջինիս «դեմն առեք» հրահանգից հետո նրա կուսակիցների և «Երկիր Ծիրանիի» անդամների միջև սկսվեց քաշքշոց, որը վերածվեց ծեծկռտուքի:

Միջադեպից հետո  «Երկիր ծիրանի» կուսակցությունը հայտարարեց, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՄԻՊ Արման Թաթոյանին և ներկայացրել է «հաղորդում հանցագործության մասին»։

Դրանով առաջարկել է քրեական գործ հարուցել Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Մ.Խաչատրյանը հայտարարել է, որ միջադեպի ժամանակ ոչ միայն ֆիզիական բռնություն, այլ նաեւ սեռական բնույթի ոտնձգություն է կատարվել իր նկատմամբ։

 Միջադեպի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում են ներկայացրել նաեւ քաղաքապետարանի աշխատակիցներ եւ նախապատրաստված նյութերով փետրվարի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով՝ նախատեսված  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածներով։