Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ, մենք սգում ենք նրա գերությունը․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ. «Հայրենական Մեծ պատերազմի տարիներին կոփվել և աննախադեպ բարձունքների է հասել մեր զինվորականությունը՝ ռազմարվեստի գործում ձեռք բերելով բարձր պրոֆեսիոնալիզմ։ Պատերազմի և դրան հաջորդած տարիներին հազարավոր հայորդիներ դարձել են Խորհրդային բանակի սպա, իսկ շատերը հասել են ռազմական ծառայության ամենաբարձր գագաթների։ Մենք հպարտանում ենք նրանցով և միշտ կենդանի կպահենք նրանց հիշատակը։
Այդ զինվորականության կորիզն էր, որ հետագայում կազմեց Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի և Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի ողնաշարը։ Այդ զինվորականությունն էր, որ կամավորների՝ մերօրյա հայդուկների հերոսական ոգու հետ միաձուլվելով ազատագրեցին Շուշին։ Այդ զինվորականությունն էր, որ հայ ժողովրդի աննկուն կամքի և վճռականության հետ միասին, վճռեցին Արցախի ազատության համար մղվող պայքարի ելքը։ Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ։ Մենք սգում ենք նրա գերությունը, բայցև գիտակցում, որ անկախ ճակատագրի վայրիվերումներից ու ներկա իրողություններից, մենք պարտավոր ենք նշել նրա ազատագրման օրը»։