Դատական համակարգի վեթինգի նախագիծ եմ բերում՝ որպես օգնություն․ Բաբաջանյանը՝ «Իմ քայլին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
Բոլորը

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հայտարարությանը դատաիրավական համակարգում ստեղծված իրավիճակի մասին:

Նշենք, որ Վլադիմիր Վարդանյանը ԱԺ այսօրվա նիստում հայտարարել էր. «Այս իշխանության ուժը նրա մեջ է, որ մենք չենք կարողանալու ու չենք ուզում կարողանալ որևէ եղանակով միջամտել դատական իշխանության, դատախազական մարմինների, իրավապահ համակարգի գործունեությանը»:

«Այսպիսի ինքնախոստովանությունը ոչ թե մտահոգիչ է, ես կարծում եմ՝ ուղղակի սպառնալիք է ազգային անվտանգությանը, որովհետև ձեր չկարողանալու և դատաիրավական համակարգում փնթի իրականության և աշխատանքի արդյունքում վերակենդանացել է հանցագործների մի ամբողջ շքախումբ և շատ վտանգավոր քաղաքական հայտ է ներկայացրել:

Ձեր չկարողանալուց օգտվել են նրանք, ովքեր նախկինում կարողանում էին զանգով, կոմպրոմատներով իրենց խնդիրներն առաջ տանել դատական համակարգում: Ձեր չկարողանալու արդյունքում այսօր այդ հանցագործները մարդու իրավունքներից, արդարությունից և քաղաքական հաշվեհարդարից են խոսում:

Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի դատարան, որը թքած կունենա, թե ովքեր են Հայաստանի այդ օրվա նախագահը և վարչապետը, նախարարն ու պատգամավորը, և իսկապես կիրականացնի արդարադատություն՝ առանց հաշվի առնելու, թե ով է ամբաստանյալը՝ երբևէ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, պետությունը թալանած չինովնիկը, թե շարքային գրպանահատ»,- նշեց Բաբաջանյանը: