Եվս մեկ ճանաչում․ Բայդենի օրինակը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման շքերթի մեկնա՞րկ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
Բոլորը

Մինչ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը՝ տարբեր պետություններ շարունակում են Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածը ցեղասպանություն ճանաչող բանաձևեր ընդունել։ Այսօր նրանց շարքը համալրեց Լատվիան։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է՝ այս ցանկը ավելի կմեծանա։

Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով էլ՝ Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասապանության ճանաչման հարցում մեծ դեր է կատարել հայկական դիվանագիտությունը։ Ըստ փորձագետի՝ ցեղասպանության ճանաչման գործընթացի ակտիվացումը կապված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 1915 թվականի իրադարձությունները “ցեղասպանություն” ճանաչելու փաստի հետ։

Միջազգային մամուլը ևս շարունակում է ակտիվորեն անդրադառնալ թեմային։ Ամերիկյան The New York Times-ը, օրինակ, «Օրվա դասը» խորագրի հերթական թողարկման շրջանակում օրերս կրկին անդրադարձել էր Հայոց ցեղասպանության թեմային: Սա, ի դեպ, հեղինակավոր պարբերականի՝ այս խորագրի ներքո երկրորդ անդրադարձն է Հայոց ցեղասպանությանը․ առաջին անգամ այն հրապարակվել էր 2015 թվականի ապրիլի 16-ին և նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

The New York Times-ն առաջարկում է ծանոթանալ 1915-1917 թթ.-ի իր արխիվային մեկ տասնյակից ավելի հրապարակումներին՝ նվիրված Օսմանյան կայսրության տարածքում հայերի բնաջնջմանը, որոնք հնարավորություն կտան խորանալ Հայոց ցեղասպանության պատճառների ու հետևանքների մեջ, ծանոթանալ The New York Times-ի աղբյուրներին ու տեղի ունեցած աղետի ծավալներին:

Հիշեցնենք՝ մինչև հիմա Հայոց ցեղասպանությունն ամբողջապես ճանաչել է աշխարհի 28 պետություն, մի շարք պետություններ՝ նահանգային և մարզային խորհրդարանների մակարդակով, ինչպես նաև Եվրամիությունն ու Եվրախորհուրդը, մի շարք այլ միջազգային կառույցներ ու կազմակերպություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան