ՍԴ նոր անդամը կլինի վերջինը, ով կպաշտոնավարի մինչև 70 տարեկան դառնալը

Լուրեր

29.04.2026 | 14:21
Իրանը «լավ կլինի շուտ խելքի գա». Թրամփը զգուշացնում է Թեհրանին
29.04.2026 | 14:10
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին
29.04.2026 | 13:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»
29.04.2026 | 13:47
Ոստիկանները մեքենաների հայելիների, ապակիների գողություններ են բացահայտել 
29.04.2026 | 13:39
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի և Օրենբուրգի մարզերի վրա. հաղորդվում է նավթավերամշակման գործարաններում հրդեհների մասին
29.04.2026 | 13:27
Ավանեսյանը՝ Բաքվում պահվող գերիների առողջական վիճակի և ադրբեջանական պատվիրակության այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 13:19
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչու չի մասնակցելու Սպիտակ տան մրցաշարին
29.04.2026 | 13:10
Իրավասություն չունեմ գնահատական տալու․ Վարդապետյանը` Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:59
Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Նոր Սահմանադրության համաձայն՝ ՍԴ անդամները նշանակվելու են 12 տարի ժամկետով, սակայն այդ պահանջը չի տարածվի ՀՀ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին փոխարինողի վրա: Վերջինս, պաշտոնավարելու է մինչև 70 տարին լրանալը:

Բանն այն է, որ 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 209 հոդվածի 6-րդ կետի համաձայն ՀՀ Սահմանդրության 7-րդ՝ «Դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը» գլուխը ուժի մեջ պետք է մտնի հանրապետության նորընտիր նախագահի լիազորությունները ստանձնելու օրվանից, ասել է թե՝ ապրիլի 9-ից: Իսկ մինչ այդ, գործում են 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության համապատասխան դրույթները: Կիմ Բալայանը ՍԴ անդամ էր նշանակվել 2003 թվականին՝ ՀՀ ԱԺ-ի կողմից: Հետևաբար նրան փոխարինող ՍԴ անդամը պետք է նշանակվի 2005 թվականի խմբագրությամբ Սահմանդրության 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն: Իսկ նշված դրույթը սահմանում է․ «Ազգային ժողովը՝ 1) Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ նշանակում է Սահմանադրական դատարանի հինգ անդամ»: Ավելին, 2005 թվականի խմբագրությամբ Սահմանդրության համաձայն՝ նշանակված ՍԴ անդամը կպաշտոնավարի առնվազն մինչև 65 տարեկանը:

ՍԴ անդամի պաշտոնին հավակնում է ՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը: Վերջինս այսօր արդեն ԱԺ նախագահին դիմում է ներկայացրել և հրաժարվել մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ առաջադրվել է ՍԴ անդամի թեկնածու:

Նշանակվելիք և գործող ՍԴ-ի՝ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության նորմերի համաձայն՝ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետի հետ կապված բավական ուշագրավ իրավական թնջուկ է ստեղծվել: Բանն այն է, որ 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 213 հոդվածը սահմանում է. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»:

2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն ՍԴ անդամները պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը: Իսկ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանդրության 166 հոդվածի 8-րդ մասի համաձայն ՍԴ անդամները կարող են պաշտոնավարել մինչև 70 տարին լրանալը: 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության մեկ այլ դրույթ՝ 73 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»: Չնայած, 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության մեջ ոչինչ նշված չէ անձի իրավական վիճակը բարելավող նորմերի հետադարձ ուժ ունենալու մասին, սակայն, կասկածից վեր է, որ եթե իրավաբանները սկսեն քննարկել, թե մինչև այս տարվա ապրիլի 9 -ը նշանակված ՍԴ անդամները մինչև քանի տարեկանը պետք է պաշտոնավարեն, ապա նախապատվությունը կտրվի մինչև 70 տարին լրանալու տարբերակին:

Այլ կերպ ասած, եթե խորհրդարանը որոշի Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ նշանակել, ինչը ամենայն հավանականությամբ տեղի կունենա, ապա նա կպաշտոնավարի մինչև 2040 թվականի հուլիսի 8-ը․ հենց այդ ժամանակ է լրանում նրա 70-ամյակը:

ՍԴ-ի հետ կապված հաջորդ իրավական թնջուկը վերաբերվում է դատարանի ապագա նախագահի պաշտոնավարման ժամկետին: Ինչպես հայտնի է՝ ՍԴ գործող նախագահ Գագիկ Հարությունյանը մարտի 23-ին դառնում է 70 տարեկան, այսինքն՝ նրա լիազորություններն այդ օրվանից դադարում են: Այդ օրվանից մինչև ապրիլի 9-ը, ՍԴ նախագահ նշանակելու գործընթացը, ինչպես արդեն վերը նշել ենք, պետք է կարգավորվի 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համաձայն: Եթե ՍԴ նոր նախագահը այդ 16 օրերի ընթացքում նշանակվի, ապա նա ևս կպաշտոնավարի մինչև 70 տարեկան: Իսկ ապրիլի 9-ից հետո նշանակված ՍԴ նախագահը պաշտոնավարելու է վեց տարի ժամկետով՝ առանց վերանշանակվելու իրավունքի, քանի որ այդպես է նախատեսում նոր խմբագրությամբ Սահմանադրությունը:

Սակայն, ՍԴ նոր՝ «ցմահ» նախագահ նշանակելու համար Հայաստանի իշխանությունները հատուկ ջանք պետք է կիրառեն, քանի որ մարտի 24-ից ապրիլի 9 ընկած ժամանակահատվածում խորհրդարանը հերթական քառօրյաններ չունի: Իսկ արտահերթ կարգով այդ նշանակումն անելու համար ԱԺ իշխանական մեծամասնությունը ստիպված պետք է լինի ԱԺ կանոնակարգ-օրենքի խախտումներ թույլ տալ: Արդյոք խորհրդարանական մեծամասնությունը նման քայլի կգնա, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը:

Հ.Գ. Ի դեպ, այս տարվա հունիսի 15-ին լրանում է ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի 70 ամյակը, ասել կուզի՝ նրա պաշտոնը ևս շուտով թափուր է դառնալու:

Վահագն Հովակիմյան