Առաքել Մովսիսյանը, որ հայտնի է Շմայս անունով, զանգահարել է Ալեն Սիմոնյանին և սպառնալիքներ հնչեցրել. Նիկոլ Փաշինյանն ահազանգում է

Լուրեր

30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Բոլորը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը զանգել և սպառնացել է ԱԺ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին։ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Ներողություն եմ խնդրում, ես պետք է այստեղից հրատապ հայտարարություն անեմ։ Առաքել Մովսիսյանը զանգել է Ալեն Սիմոնյանին ու ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցրել։ Սա արդեն նմանատիպ որերորդ դեպքն է։ Անկեղծ ասած, հարցը հետևյալն է՝ հանրապետականի ներկայացուցիչները իրոք մեզ ուզում են քուչի կռվի մեջ ներքաշե՞լ։ Էս հարցը պետք ա շատ հստակ պատասխան ստանա։ Եթե այդ սադրանքներով խաբվում եք մեր փողկապներին, ուրեմն իմացեք՝ ցանկացած մարտահրավեր մենք կընդունենք», -բորբոքված հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նշված միջադեպի նախապատմությունն անմիջական կապ ունի օրերս Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։ «Հենց նոր ինձ զանգել էր Շմայսը, ինչպես ինքը ներկայացավ, և փորձեց սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցնել, ստացավ համարժեք պատասխան և «ասացի»՝ ինձ այլևս չզանգի։ Սա՞ է այն բռնությանը դեմ լինելը, որի մասին խոսում է Շարմազանովը և ՀՀԿ-ի»,- ավելի վաղ, ֆեսբուքյան իր էջում գրել էր Ալեն Սիմոնյանը։