Բաքվում կայացել է «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդի նիստը

Լուրեր

13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
13.10.2026 | 09:38
Քանդում են Շինարարների փողոցի կրպակները. ՈՒՂԻՂ
13.10.2026 | 09:30
Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
Բոլորը

Բաքվում կայացել է «Հարավային գազային միջանցք» նախագծի անդամ երկրների 4-րդ համաժողովը. փոխանցում է EH-ն:

Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ բացման խոսքով հանդես եկած Ալիևը ընդգծել է, որ նշված նախագիծը նախատեսված է ոչ միայն Ադրբեջանական, այլև Կասպից ծովի արևելքի երկրների էներգետիկ աղբյուրների համար։ Ալիևի խոսքով՝ տարիներ առաջ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև ձևավորված տարածաշրջանային համագործակցությանը այժմ արդեն այլ երկրներ էլ են միանում։

Նշենք, որ «Հարավային գազային միջանցքն» ընդգրկում է Շահ Դենիզ հանքավայրի 2-րդ հանքահորը, Հարավկովկասյան գազատարը, Տրանսանատոլիական (TANAP) և Տրանսադրիատիկ (TAP) գազատար ուղիները։

Ադրբեջանի նախագահի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2017թ․ դրությամբ ավարտվել են Շահ Դենիզ հանքավայրի 2-րդ հանքահորում  նախատեսված աշխատանքների 99 տոկոսը, Հարավկովկասյան գազատարի աշխատանքների 95 տոկոսը, TANAP-ի գրեթե 95 տոկոսը և TAP-ի աշխատանքների շուրջ 66 տոկոսը։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի գազի պաշարները կազմում են ավելի քան 2․6 տրիլիոն խորանարդ մետր, որը վերոնշյալ նախագծերի միջոցով ցանկանում են դուրս բերել համաշխարհային շուկա։

Հավելենք, որ «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդի նիստին մասնակցել են Եվրամիության, Վրաստանի, Բուլղարիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Մոնտենեգրոյի, Ալբանիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Թուրքմենիայի, Ռումինիայի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Թուրքիայից համաժողովին մասնակցել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը։