Ապօրինի հրազենի կամավոր հանձնումները շարունակվում են

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը, ինչի արդյունքում մայրաքաղաքի Օհանովի փողոցի մի բնակիչ ոստիկանության Մալաթիայի բաժնում հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որն, ըստ նրա՝ պատկանել է հանգուցյալ հորը, տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Արդյունավետ է եղել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը։ Մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի բնակիչներից մեկը բաժնում հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որը, ըստ նրա՝ բերել էր Արցախից։ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ կամավոր հանձնել է նռնակներ։ Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Ինքնաձիգը Եղեգնաձորի բաժին բերած տղամարդու հայտնածով՝ այն բերել էր Արցախից։

«ՏՕԶ» տիպի երկփողանի հրացանն ու փամփուշտներն էլ ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է Զառիթափ համայնքի մի բնակիչ։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները։ Արգել գյուղի բնակիչներից մեկը բաժնում հանձնել է գործարանային արտադրության ատրճանակ ու որսորդական հրացան։ Նշանակվել են փորձաքննություններ։

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։