Ադրբեջանի ընդդիմությունը բողոքում է՝ պատերազմից հետո իշխանությունը վերադարձել է բռնաճնշումների ու կոռուպցիայի քաղաքականությանը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի իշխանություններն արագորեն օրակարգ են բերում բռնաճնշումների ու կոռուպցիայի քաղաքականությունը, որը կար Արցախյան պատերազմից առաջ։ Նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որը ներառում է մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, փոխանցում է «Թուրան» գործակալությունը։
Աղբյուրի համաձայն՝ պատերազմի ընթացքում ադրբեջանական հասարակության մեջ հույս է արթնացել, որ կառավարությունը կհրաժարվի իր նախկին կուրսից ու երկրում դրական փոփոխություններ կլինեն։

«Ցավոք, կառավարությունն ու անձամբ Իլհամ Ալիևը ցույց տվեցին, որ մտադիր չեն հրաժարվել քաղաքական ընդդիմության հանդեպ բացասական վերաբերմունքից։ Պատերազմի ավարտից հետո վերսկսվեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները, առաջին հերթին՝ «Ժողովրդական ճակատի» անդամների ու կողմնակիցների»,- ասվում է հայտարարության մեջ, որում ներկայացվում են նաև մի շարք ձերբակալություններ։

Ընդդիմադիրները դժգոհում են, որ շարունակվում են ճնշումները Համակարգող կենտրոնի անդամ Գյուլթեքին Հաջիբեյլիի նկատմամբ։ Դատարանը նրա նկատմամբ անհիմն տուգանք է նշանակել՝ 91․000 մանաթ, որը չվճարելու դեպքում նրանից առգրավելու են բնակարանն ու ավտոմեքենան։

Նշվում է նաև, որ Եվրոպայում հարձակումներ են տեղի ունեցել էմիգրանտ-բլոգերների դեմ, որոնք խիստ քննադատում են Ադրբեջանի կառավարությանը։ Միաժամանակ, ավելացել են կիբերհանցագործությունները քաղաքական հակառակորդների դեմ․ հաքերները կոտրել են, մասնավորապես, Ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլիի էջերը, «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի նկատմամբ մեկ տարի առաջ ներդրված ինտերնետ կապի արգելափակումն էլ դեռ չի վերացվել։

Ընդհանուր առմամբ, կառավարությունը պայքարում է իր քննադատների դեմ՝ ձերբակալությունների, խոշտանգուների, սպառնալիքների, բարոյական ահաբեկչության, ֆիզիկական հարձակումների, կիբերհանցագործությունների միջոցով։

«Ադրբեջանի կառավարությունը նախկինի պես շարունակում է չկատարել իր միջազգային պարտավորությունները, Սահմանադրության ու օրենքների պահանջները։ Դա նշանակում է, որ ադրբեջանական հասարակությունն ու ժողովրդավարական աշխարհը պետք է ավելին անեն, որ Իլհամ Ալիևի կառավարությունը կատարի իր սահմանադրական ու միջազգային պարտավորությունները»,- ասվում է ընդդիմադիրների հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան