Պարոն Տարոն Սիմոնյան, Դուք Ձեզ ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք. Հրաչյա Հակոբյանը բարկացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:50
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

«Պարո՛ն Տարոն Սիմոնյան և որոշ իր գործընկերներ, դուք ձեզ ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք, թե որտեղից ինչ եք խոսում: ԱԺ-ում դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանին, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ րոպերեն առաջ Տարոն Սիմոնյանը հայտարարել էր` ուրախ է, որ «Իմ քայլի» գործընկերները վերադարձել են հայամետ քաղաքականության:

«Ինչքա՞ն կարելի է գալ, կանգնել այս ամբիոնում, անել անպատասխանատու հայտարարություններ, խոսել հայանպաստությունից, բայց լինել ամենաանհայանպաստ հայտարարություն անողները: ԱԺ մեծամասնության պատգամավորները խոսում են, օրինակ, Ղազանչեցոց եկեղեցու մասին, իսկ դուք, որ չէիք հերթագրվել և չխոսեցիք, գալիս այստեղ ասում եք՝ ուրախ եք, որ իշխող մեծամասնությունը վերադարձել է հայանպաստ թեմաներին: Ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք ձեզ, թե որտեղ եք խոսում և ինչ եք խոսում: Ի տարբերություն ձեզ, իշխող մեծամասնությունն ունի պատասխանատվություն ՀՀ-ի նկատմամբ, մեր գերեվարվածների նկատմամբ և գիտի որտեղ և ինչ հայտարարություն անի, այլ ոչ գա էստեղ և խոսի իշխող մեծամասնության հայանպաստությունից: Հավաքե՛ք ձեզ, իմացե՛ք որտեղ եք խոսում, ինչ հայտարարություններ եք անում»,- նշեց  Հրաչյա Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: