ԱԺ 105 պատգամավորներից 40-ը շարունակում են լռել. 6-րդ գումարման ԱԺ-ի ամենաակտիվ, ամենահարուստ և առավելապես «լուռ» պատգամավորները

Լուրեր

12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
Բոլորը

Խորհրդարանական համակարգին անցնելիս, նշվում էր, որ Ազգային ժողովի դերը շեշտակի կբարձրանա, մենք կունենանք որակապես նոր Խորհրդարան։ Սակայն «Մանդատ» հասարակական կազմակերպության կողմից 6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ այդ փոփոխությունները դեռևս տեսանելի չեն։

Մասնավորապես, ըստ այսօր ներկայացված զեկույցի, ԱԺ 105 պատգամավորներից 40-ը շարունակում են ցուցաբերել զրոյական ակտիվություն պառլամենտական աշխատանքում: Այսպես կոչված՝ լուռ պատգամավորները հիմնականում իշխող «Հանրապետական» խմբակցությունից են՝ 58 հոգուց 26-ը, և «Ծառուկյան» դաշինքից՝ 31 հոգուց՝ 14-ը: Ու թերևս զարմանալի չէ, որ այսպիսի կազմով ներկայիս խորհրդարանը 90 տոկոսով հաստատում է Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները:

Ըստ parliamentmonitoring.am կայքի վիճակագրության՝ 6-րդ գումարման Ազգային ժողովում 2017 թվականի ընթացքում ՀՀԿ խմբակցության ամենաշատ հարց տված և ելույթ ունեցած պատգամավորը Խոսրով Հարությունյանն է: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից ամենաշատը հարց է տվել Սերգեյ Բագրատյանը, ամենաշատը ելույթ է ունեցել Միքայել Մելքումյանը: Իսկ «Ելք» խմբակցության ամենաշատ հարց տված և ելույթ ունեցած պատգամավորը Արտակ Զեյնալյանն է։ Նա, ի դեպ, գլխավորում է խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորների տասնյակը:

Զեկույցի հեղինակները նաև անդրադարձել են պատգամավորների դրամական միջոցներին։ Ըստ հայտարարագրված տվյալների՝ ԱԺ-ում կա 11 դոլարային միլիոնատեր։ Նրանցից 6-ը ՀՀԿ-ից են, 5-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից: Ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորը, ինչպես և նախորդ գումարման խորհրդարանում, Գագիկ Ծառուկյանն է՝ 9 մլրդ 90 մլն դրամ։ Նա նաև գլխավորում է ամնաշատ բացակայած պատգամավորների ցանկը՝ 261 բացակայությամբ։ Դրամական միջոցներով աչքի ընկնող երկրորդ պատգամավորը ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն է՝ 4 մլրդ 249.8 մլն դրամ, իսկ երրորդը՝ դարձյալ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը 3 մլրդ 679.4։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան