Սա նույն Թուրքիայի ձեռագիրն է․ Վարդանյանը՝ Սբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը քանդելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
Բոլորը

Միջազգային հանրությանը պետք է համոզել, որ գործուն միջոցներ ձեռնարկվեն Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու գործողությունների դեմ։ Այս մասին ԱԺ նիստում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նրա խոսքով՝ «շինարարական և վերանորոգման» աշխատանքների շրջանակներում Շուշիում Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը քանդվել է և վերադարձվել 1992 թվականի վիճակին։ «Գմբեթը դեռևս 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ունեցել է այն տեսքը, որն ուներ մինչ քանդվելը։ Եվ սա արվում է հստակ պատճառներով։ Առաջինը՝ վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նշում Ադրբեջանում։ Եվս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել այն ճարտարապետական դոմինանտան, որը Շուշիում մշտապես լինելու էր բարձր ու տեսանելի ամեն հատվածից և ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որևիցե եղանակով հանդուրժել որևիցե էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում»,- նշեց պատգամավորը։

Վլադիրմիր Վարդանյանը նշեց, որ Քրեական օրենսգրքի նոր նախագծում միջազգային հանցագործությունների շարքում իր նախաձեռնությամբ ավելացվել է հանցագործություն, որը վերաբերում է ազգային ռասայական, կրոնական կամ այլ պատկանելության պատճառով որևիցե խմբի մշակութային արժեքների ոչնչացմանը։

«Եվ ուզում եմ տեղեկացնել իմ բոլոր գործընկերներին, որ նախատեսում եմ և բարեկամության խմբերի ղեկավարներին, որոնց հետ սերտ համագործակցում ենք, և համաշխարհային հոգևոր առաջնորդներին սրա վերաբերյալ իրազեկել։ Եվ կոչ եմ անում, որպեսզի յուրաքանչյուրս կատարի այդ պարտավորությունը, որովհետև սա այն նույն ձեռագիրն է, որը կիրառվեց Թուրքիայում, երբ Սոֆիան կրկին վերածվեց մզկիթի։ Սա այն նույն ձեռագիրն է, որը տեղի ունեցավ Ջուղայում։ Եվ եթե մենք չարձագանքենք և չստիպենք, որ միջազգային հանրություն սկսի արձագանքել այս իրավիճակին, մենք ունենալու ենք կրկին ոչնչացված հուշարձաններ»,- նշեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: