Իրենց թվում է՝ «власть меняется». ժողովուրդը իշխանություն չի՞ ունենալու․ բացառված է․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո ՀՀ անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել, այն հիմնված է եղել հայ-ռուսական համատեղ զորախումբ և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային համատեղ համակարգ ունենալու վրա: Այս մասին ԱԺ հատուկ նիստում իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր այն մարդիկ, որոնք փորձում են ի ցույց դնել, որ մի շարք կայացրած որոշումներ անվտանգության սպառնալիքներ են ստեղծել, օրինակ՝ Սյունիքի մարզի համար, նրանք ուղղակի իրավիճակը խոր չեն գնահատում: Բոլոր սահմանների պաշտպանությունը հիմա և պատերազմից առաջ իրականացվում է հայ-ռուսական զորախմբի ջանքերով: Բայց դա չի նշանակում, որ ամենուր պետք է դիրքեր դրված լինեն»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա հայտնեց, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմական բազայի երկու նոր հենակետ է հիմնադրվել, և դա լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի և, ընդհանրապես, ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: «Անվտանգային այն համակարգը, որը մենք ունեցել ենք և ունենք, տարածվել է ՀՀ սահմանների վրա, իսկ սահմանների նկարագրությունը տվել է ՀՀ ԱԺ-ն՝ 2010-ին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով»:

«Ի՞նչ է տեղի ունեցել հեղափոխությունից հետո: Մենք ասել ենք՝ ԼՂ հարցում նույն կետից չենք սկսելու: Սերժ Սարգսյանն ասում էր՝ «լավատեսության տեղ չեն թողնում, և անընդունելի են Ադրբեջանի ակնկալիքները»: Այսինքն՝ մենք պետք է ընդունեի՞նք այդ անընդունելի պայմանները: Ո՛չ, մենք հուսահատ կռիվ ենք տվել այդ ամենի դեմ, չենք հանձնվել, կռիվ ենք տվել:

Մենք այնպես չէ, որ կաբինետներում փակված ենք կռի տվել… Նորմա՞լ է, որասում են տարավ 5 հազար զոհ տվեց: Այդ պատերազմը իմ ընտանիքի կողքով չի անցել: Իմ որդին եղել է առաջնագծի այն տեղում, որտեղ տվել ենք ամենամեծ թվով զոհերը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։- Իմ որդու հետ, կողք կողքի, իրար մարմիններով կպած մարդ ա եղել, զոհվել ա։ Որևէ մեկը չէր կարող որոշել, որ պետք ա զոհվողը լինի ինքը, և ոչ թե իմ… էդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ ա։ Այո, մենք հուսահատ կռիվ ենք տվել, այնպիսի կռիվ, ինչպիսի կռիվ հայ ժողովուրդը ժամանակին տվել է Ավարայրի դաշտում, Սարդարապատում, ու տասնյակ այդպիսի օրինակներ կան»:

Վարչապետի պաշտոնակատարը նաև ընդգծեց, որ Հայաստանում իշխանությունը չի կարող փոխվել. «Իրենց թվում է՝ «власть меняется», իշխանությունը 2018 թվականից պատկանում է ժողովրդին, ո՞նց կարա, այսինքն ի՞նչ, ժողովուրդը իշխանություն չի՞ ունենալու Հայաստանում, բացառված է, մոռացե՛ք դրա մասին, հանկարծ մտքներովդ էլ չանցնի»:

<Պատերազմը թուլացրել է գործող կառավարությանը, և մենք ուզում ենք գնալ ժողովրդի մոտ և վերգտնել մեր ուժը»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: