Թող փաստաթղթերը հրապարակեն՝ կտեսնեք․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի օրոք ԼՂ բանակցությունների մասին

Լուրեր

25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում մի շարք մեղադրանքներ է հնչեցնում ձեր իշխանության հասցեին՝ Արցախի հարցով բանակցությունները տապալելու համար։ Ինչպես հիմնավորում էր Սերժ Սարգսյանը, ձեր իշխանության գալուց հետո բանակցային գործընթացը մի քանի անգամ դեկլարատիվ փոփոխությունների ենթարկվեց, դարձավ անհասկանալի որի արդյունքում տեղի ունեցավ ողբերգություն, այս մասին ԱԺ հատուկ նիստի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: «Ինչո՞ւ ձեր իշխանության օրոք խաթարվեց բանակցային գործընթացը՝ ողբերգություն բերելով մեր երկրին»,- հարցրեց պատգամավորը:

«Մերժվածի հարցազրույցը շատ լավ առիթ է, որպեսզի բանակցային գործընթացի նոր շերտեր բացենք,- պատասխանեց Փաշինյանը: -Սերժ Սարգսյանը, խոսելով ԼՂ կարգավիճակի ճշգրտման մասին, օգտագործեց «ԼՂ բնակչություն» հասկացությունը։ Երբ բացվեն բանակցային որոշակի փաստաթղթեր, մենք կիմանանք, որ ժամանակին Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որից մենք իմանում ենք, որ նա որոշակի մտահոգություն ունի՝ թե ենթադրվող հանրաքվեի իմաստով քանի՞ ադրբեջանցի է համարվելու ԼՂ բնակիչ»:

«Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել մերժվածին, որ այս առիթը տվեց, որովհետև երբ ես ամիսներ առաջ խոսում էի Շուշիի մասին, ասում էին, որ երբեք չի եղել այդպիսի հարց բանակցային գործընթացում։ Հարց. ԼՂ ազգությամբ ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ պետք է բնակվեին։ Հույս ունեմ, բոլորս հասնակում ենք այս հարցի պատասխանը»,- նշեց Փաշինյանը։

«Կանցնեն տարիներ և կբացվի բանակցային գործընթացի փաստաթղթերի բովանդակությունը, և մենք կպարզենք, որ բանակցային բովանդակությունը ծռվել է 2015 թ. աշնանը, 2016 թ. ձմռանը։ Եթե Սերժ Սարգսյանը որոշել է, որ ինքը պետք է բացահայտումներ անի, թող բարի լինի պատմել մարդկանց 2015 թ. աշնան և 2016 թ. ձմռան իրադարձությունները», – ասաց Փաշինյանը և հայտարարեց, որ բանակցությունների բովանդակության փոփոխությունն ապացուցող փաստաթղթեր կան։

«Կարո՞ղ է  պարզվել, որ 2015-ի աշնանն ու 2016-ի ձմռանը միջնորդները սկսել են պաշտպանել Ադրբեջանի սկզբունքները, և Մադրիդյան սկզբունքները իրականում միայն ցուցանակ էին, որի ներքո տեղի են ունեցել ուրիշ պրոցեսներ։ Եկեք խոստովանենք, որ «5+2»-ի հնարավորություն, ըստ էության, երբեք չի եղել, որովհետև դեռևս 2016-ին Սերժ Սարգսյանը խոսել է 7 շրջանների մասին։ Այն 2-ը բանակցային պաշարն էին, որ հետագայում, երբ պրոցեսն անցնի անդառնալիության կետը, տարբեր փուլերում կողմերի համար գործընթացը դարձվի ավել կամ պակաս գրավիչ»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: