ՀՀ գիտկոմիտեն մրցույթ է հայտարարել նոր գիտական խմբերի կամ լաբորատորիաների ստեղծման համար. ԿԳՄՍՆ

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

ՀՀ գիտության կոմիտեն հայտարարում է Գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդման աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ։ Այն կազմակերպվում է ս.թ. ապրիլի 8-ի ՀՀ կառավարության որոշմամբ 2021 թ. ՀՀ պետական բյուջեով գիտության ոլորտին տրամադրված միջոցների շրջանակում:

Մրցույթի նպատակն է աջակցել նոր գիտական խմբերի և լաբորատորիաների ստեղծմանը, ինչպես նաև նպաստել արդեն գործող գիտական լաբորատորիաների կամ բաժինների ամրապնդմանը:

Դրամաշնորհները կտրամադրվեն 36 ամիս տևողությամբ, 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի ղեկավարների նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված հավակնոտ, բեկումնային և իրագործելի թեմաներին, որոնք կարող են վերաբերել գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններին:

Խմբի ղեկավար կարող է լինել 1981 թ. հունվարի 1-ից հետո ծնված և մինչև 2019 թվականի հունվարի 1-ը գիտական աստիճան ստացած, ինչպես նաև վերջին հինգ տարիների ընթացքում մրցույթի հրավերի պահանջներին համապատասխանող և բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում գիտական հոդվածներ հրապարակած անձը:

Խմբում պետք է ընդգրկվի թեմային առնչվող մասնագիտությամբ առնվազն երկու` մինչև 35 տարեկան կատարող (առնվազն մագիստրատուրայի ուսանող կամ դիպլոմավորված մասնագետ), որոնց տարիքային շեմը կարող է ավելանալ՝ ՀՀ զինված ուժերում ծառայած լինելու դեպքում՝ հավելյալ 2 տարով, երեխայի խնամքի արձակուրդի դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի համար հավելյալ 1 տարով:

Խումբը պետք է ունենա գիտական աստիճան և մրցույթի հրավերի պահանջներին համապատասխանող Հիրշի ինդեքս (h-index) ունեցող օտարերկրյա գործընկեր, որը թեմայի իրականացման ժամանակահատվածում պետք է առնվազն 15 օր գտնվի ՀՀ-ում և առնվազն 15 օր իր ներկայացրած գիտական կազմակերպությունում ընդունի խմբի անդամներից մեկին կամ մի քանիսին:

Թեմայի կատարման առնվազն երկրորդ տարում կազմակերպությունում պետք է ձևավորվի նոր գիտական խումբ կա՛մ լաբորատորիա, կա՛մ բաժին՝ խմբի ղեկավարի գլխավորությամբ և խմբի անդամների ընդգրկմամբ։ Եթե հայտ ներկայացնելու պահին կազմակերպությունում արդեն գործում է գիտական խումբ, ապա նշված ժամանակահատվածում պետք է ձևավորվի գիտական լաբորատորիա կամ բաժին։

Թեմայի կատարման արդյունքում խմբերի առջև դրված պարտադիր պայմաններից են բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում գիտական հրապարակումների առկայությունը, այդ թվում` օտարերկրյա գործընկերոջ համահեղինակությամբ, ինչպես նաև 15 մլն ՀՀ դրամը գերազանցող միջազգային գիտական դրամաշնորհի առնվազն մեկ դիմումի ներկայացումը, գիտահանրամատչելի նյութերի ստեղծումը և տարածումը:

Մրցույթին մասնակցելու հայտը մինչև 2021 թվականի հունիսի 25-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, պետք է ներկայացնել առցանց` գրանցվելով https://grants.scs.am/ հասցեում` (մրցույթի հրավերը հետևյալ հղմամբ՝ http://scs.am/files/hraver-620%D0%B02-27.04.2021.docx):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեից` աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00 և 14:00-17:00, հեռ.` 21-01-40 (122):

Տեղեկացնում ենք նաև, որ մայիսի 7-ին` ժամը 15:00, ՀՀ ԳԱԱ ակադ. Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի նիստերի դահլիճում (ք. Երևան 0028, Օրբելի փ. 22) տեղի կունենա մրցույթին նվիրված տեղեկատվական հանդիպում: