Տղամարդը ձերբակալվել է քրոջ որդու սպանության կասկածանքով

Լուրեր

03.03.2026 | 10:35
Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է և կրակի կտա անցնել փորձող նավերը
03.03.2026 | 10:27
Ընկերության հաշվետարը հափշտակել է 20 մլն դրամ, կատարել փողերի լվացում․ ՔԿ
03.03.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 3-ի դրությամբ
03.03.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
03.03.2026 | 09:45
Դատախազությունը պահանջում Վիկտոր Սողոմոնյանի հորից՝ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 բնակարան
03.03.2026 | 09:30
Վարդենյաց լեռնանցքը փակ Է կցորդով տրանսպորտային միջոցների համար
02.03.2026 | 23:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաներգիայի անջատումներ կլինեն
02.03.2026 | 23:30
«Արարատ-Արմենիայի» ֆան ակումբ․ Ոչ ֆուտբոլային պայքար հայկական ֆուտբոլում
02.03.2026 | 23:22
Արհեստական ​​բանականությունը խորհուրդ է տալիս միջուկային հարված հասցնել պատերազմի ավարտի համար. հետազոտություն
02.03.2026 | 23:19
FlyOne Armenia-ն Մասկատ-Երևան հատուկ չվերթ կիրականացնի
02.03.2026 | 23:11
Դիվանագիտությունը փոթորկվող ծովերում թույլ է տվել անվտանգ նավարկել և մեր պետականության նավը խաղաղ ջրեր բերել. Միրզոյան
02.03.2026 | 23:04
Մեղրիում հայտնաբերվել է շուրջ 30 կգ թմրամիջոց
02.03.2026 | 22:58
Հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից. Փաշինյան
02.03.2026 | 22:43
Կատարը Իրանից թռչող 2 Սու-24 է խոցել
02.03.2026 | 22:26
Բաքվում Ճապոնիայի դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում՝ Վերնաշեն բնակավայրի բնակչի կողմից քրոջ որդու առերևույթ սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  նախկինում անձնական հարցի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով, տուժողը քեռուն արգելել է մասնակցել հարազատ քրոջ հոգեհանգստի արարողությանը, որից հետո՝ 2021 թ. մայիսի 1-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում,  ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն պատկանող  երկփողանի որսորդական հրացանով Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող «Գետնատուն» ՍՊ ընկերության տարածքում քեռին մեկ կրակոց է արձակել քրոջ որդու ուղղությամբ, որը տեղում մահացել է:

Տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: