Հայ դատի հանձնախումբը հիասթափված է ԱՄՆ վարչակազմից՝ 907-րդ բանաձևի կասեցումը երկարաձգելու պատճառով

Լուրեր

26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:27
Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
26.08.2026 | 20:13
Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:00
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:47
Չինաստան-Նեպալ սահմանին ջրհեղեղի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 380 զբոսաշրջիկ անհետ կորել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:33
Անկրկնելի գոլ՝ Պարագվայի առաջնությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:27
Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է անցկացրել և հայտարարություն տարածել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
26.08.2026 | 19:21
ՊՆ-ում տեղի է ունեցել ԶՈւ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական խմբի առաջին նիստը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին։ Այս կապակցությամբ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նշում է՝

«Երկրի նախագահ Ջո Բայդենը, «որն իր նախորդին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր անում Ադրբեջանի նկատմամբ կիրառել «Ազատության աջակցության ակտը», որոշել է հրաժարվել Կոնգրեսի այդ պատժամիջոցներից՝  իր վարչակազմին թույլ տալով օգնել նավթով հարուստ և հակահայկական հռետորաբանությամբ ալիևյան ռեժիմին»։

«ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ենթադրում է պատասխանատվություն, այդ թվում՝ չզինելու և չսատարելու Ադրբեջանին։ Նախագահ Բայդենի ցանկացած գործողություն, որը կանաչ լույս կվառի Ալիևի ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար, կհակասի քարոզարշավի ժամանակ նրա հստակ դիրքորոշմանը և, որ ավելի վատ է, Հայոց ցեղասպանության վերջերս նրա ճանաչման ոգուն»,- ասել է Հայ դատի հանձնախումբի (ANCA)-ի գործադիր տնօրեն Արամ Համպարյանը:

Ընդ որում, անցյալ տարվա հոկտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ֆոնին այն ժամանակ նախագահի թեկնածու Բայդենը հայտարարել էր. «Թրամփի վարչակազմը պետք է ամբողջությամբ կատարի և չհրաժարվի «Ազատության աջակցության ակտի» պահանջներից, որպեսզի դադարեցնի ռազմական տեխնիկայի հոսքը Ադրբեջան»։

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով և նախատեսում է Ադրբեջանին միայն մարդասիրական օգնության տրամադրում: Ըստ այդ ուղղման ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ այդ երկիրը «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման այդ հարձակողական ձևերի վերացման ուղղությամբ»։ Սակայն 2002թ․Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բաժնում, որով թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը»։