Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով 22 ադրբեջանցի է զոհվել

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր լիտվացի գործընկերոջ՝ Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով 22 ադրբեջանցի է զոհվել։

«Ես տեղեկացրեցի իմ լիտվացի գործընկերոջը, որ անցյալ տարվա նոյեմբերի 10-ից 22 մարդ է մահացել ականի վրա պայթյունի հետևանքով։ Միջազգային հանրությունը նույնպես պետք է սրան ուշադրություն դարձնի»,- ասել է Բայրամովը։

Նա կրկին Հայաստանին մեղադրել է, որ, իբր, հայկական կողմը չի տրամադրում ականապատ տարածքների քարտեզը։

«Մեր նպատակն է՝ պայմաններ ստեղծել տեղահանվածների վերադարձի համար։ Այնտեղ հիմա ոչինչ չկա, ամեն ինչ ավերված է։ Ամեն ինչ բարդացնում է այն, որ այդ տարածքները բառացիորեն «ականներով են թունավորված»»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Նշենք, որ օրերս ականի վրա պայթելու հերթական դեպքն էր գրանցվել։ Աղջաբեդի շրջանի երեք բնակիչ էր պայթել ականի վրա, նրանցից մեկը տեղում մահացել էր, մյուսները՝ վիրավորվել։

Էմմա Չոբանյան