Սիրիայում թուրքական ռազմաբազան ռմբակոծվել է անհայտ ծագման ինքնաթիռից

Լուրեր

25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
25.08.2026 | 17:13
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհ է բռնկվել․ զոհ և տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
25.08.2026 | 16:51
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
25.08.2026 | 16:49
Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:44
Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
Բոլորը

Անհայտ ինքնաթիռը ռմբակոծել է Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքում Թուրքիայի Զինված ուժերին պատկանող ռազմաբազան։ Վերջին ամիսներին թուրքական զորքերն ու դրա դաշնակից, այսպես կոչված, Սիրիայի ազգային բանակի զինյալներն այս նահանգում գտնվող Այն-Իսսա քաղաքի մատույցներում գրոհային օպերացիա են իրականացնում ԱՄՆ կողմից հովանավորվող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» դեմ, գրում է իրանական Fars գործակալությունը։

RT Arabic հեռուստաալիքը՝ հղում կատարելով քրդական Hawar լրատվական ծառայությանը, հայտնում է, որ «անհայտ ինքնաթիռը» հարվածներ է հասցրել Այն-Իսսայի ծայրամասին։

Ավիահարվածի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել սույն տեղեկությունները։

Տաթև Ֆռանգյան